Ապրիլի 11-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի և Լիտվայի բուհերի միջև նեթվորքինգային հանդիպում, որի նպատակն էր հայկական և լիտվական բուհերի միջև ստեղծել համագործակցության հնարավորություններ՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում և դրանից դուրս։ Հանդիպումը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, ք․գ․դ․ պրոֆ․ Ալեքսանդր Մարգարովի և Լիտվայի Էրազմուս+ ազգային գործակալության փոխտնօրեն [...]
Ապրիլի 6-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) հիմնադրամի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում գտնվող Սեմոնյան այգում կազմակերպեցին և իրականացրին ուսանողական ծառատունկ։ Ծառատունկի նպատակն էր Էրազմուս+ ծրագրի առաջնահերթություններից մեկի՝ Կանաչ Գործարքի շրջանակում ծառատունկի միջոցով բարձրացնել բնապահպանական թեմաների վերաբերյալ իրազեկվածությունը։ Ծառատունկը հավաքագրել էր Հայկական պետական մանկավարժական [...]
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը, համագործակցելով Լիտվայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ, սիրով հրավիրում է ՀՀ բուհերի ներկայացուցիչներին մասնակցելու Հայաստանի և Լիտվայի բուհերի միջև նեթվորքինգային հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 11-12-ին։ Հանդիպումը նպատակ ունի հայկական և լիտվական բուհերի միջև ստեղծել համագործակցության հնարավորություններ՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում և դրանից դուրս։ Ապրիլի 11-ին բուհերի միջև հանդիպումը կմեկնարկի ժամը 15:00 Երևանի [...]
Ապրիլի 2-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Բուհերի միջազգայնացմանն ուղղված Էրազմուս+ նախագծերի միջև փորձի փոխանակում» խորագրով հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Էրազմուս+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության շրջանակում ավարտված և ընթացիկ նախագծերի - միջազգայնացմանը, կայունությանը և շարունակականությանն ուղղված քայլերը և հաջողակ փորձը, - իրականացման ընթացքում առաջացած խնդիրները և մարտահրավերները, ինչպես նաև դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկները, - կարևոր խորհուրդներ և [...]
Մարտի 28-ին տեղի ունեցավ բարձրագույն կրթական հաստատությունների միջազգային կապերի բաժինների աշխատակիցների միջև հերթական առցանց հանդիպում-քննարկումը։ Հանդիպմանը մասնակցում էին բարձրագույն կրթական հաստատություններից շուրջ 35 ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր վեր հանել - բարձրագույն կրթության ոլորտում առկա բացերը և խնդիրները, - Էրազմուս+ ծրագրի շրջանակում նախագծերի իրականացմանը և միջազգայնացմանը խոչընդոտող երևույթները, - կրթական ոլորտում բարեփոխումների կարիքները, և այլն։ Քննարկման արդյունքում [...]
Մարտի 25-ին և 27-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները և Բարձրագույն Կրթության Բարեփոխումների Փորձագետ Գարեգին Համբարձումյանը մասնակցեցին «Ինստիտուցիոնալ մոտեցումներ և ռազմավարություններ կանաչացման ոլորտում» թեմայով առցանց ուսումնական այցին, որը կազմակերպվել էր Իռլանդիայի Կորկ քոլեջի և «Աջակցություն Բարձրագույն Կրթության Բարեփոխումների Փորձագետներին» (SPHERE) կազմակերպության կողմից։ Ուսումնական այցը մեկնարկեց Մայքլ Գեբելի (SPHERE թիմի ղեկավար), պրոֆ. Ուրսուլա Կիլկելիի (Գլոբալ ներգրավվածության [...]
Մարտի 19-ին կայացավ միկրոորակավորումների որակի ապահովման արդյունավետ շրջանակի մշակման և ներդրման վերաբերյալ փակ խորհրդատվական հանդիպում՝ նախատեսված ազգային քաղաքականություն մշակողների և շահագրգիռ կազմակերպությունների համար։ Հանդիպումը կազմակերպել էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Արևիկ Օհանյանի (Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական ծրագրերի ղեկավար) և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համատեղ` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։ [...]
Մարտի 11-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հյուրընկալեց Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան նորին գերազանցություն Վասիլիս Մարագոսին, ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսին և ԵՄ պատվիրակության նախագծերի ղեկավար Դավիթ Ավագյանին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Քրիստինե Գևորգյանը (Երևանի պետական համալսարանի «GC Caucasus» մագիստրոսական ծրագրի համակարգող), Ռուզաննա Մինասյանը (Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ակադեմիական ծրագրերի [...]
Մարտի 11-12-ին տեղի ունեցավ «Միկրոորակավորումների արդյունավետ նախագծման շրջանակ. լավագույն փորձի ներկայացում և ուղղորդում՝ բարձրորակ միկրոորակավորումների մշակման համար» տարածաշրջանային սեմինարը։ Այն կազմակերպում էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Արևիկ Օհանյանի (Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական ծրագրերի ղեկավար) և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համատեղ` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։ Առաջին օրվա սեմինարին միացել էին [...]
On March 11-12, “A Framework for Effective Microcredential Design: Best Practices and Guidelines for Developing High-Quality Credentials” HERE regional seminar took place. The seminar was organised by the National Erasmus+ Office in Armenia in cooperation with Arevik Ohanyan, Higher Education Reform Expert (HERE), Strategic Project Manager of Eurasia International University, and the National Erasmus+ Office [...]