Էրազմուս+ ծրագրի ուղեցույցն այն առանցքային փաստաթուղթն է, որի օգնությամբ յուրաքանչյուր հետաքրքրված անձ կամ հաստատություն կարող է ծանոթանալ Էրազմուս+ ծրագրի կառուցվածքին, գործողություններից յուրաքանչյուրի նկարագրին և մասնակցության վավերապայմաններին:
Էրազմուս+ ծրագրի ուղեցույցը 2020թ․-ի Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթի անբաժանելի մասն է: Բոլոր այն կազմակերպությունները և հաստատությունները, որոնք ցանկանում են այդ մրցույթի շրջանակներում դիմել Էրազմուս+ ֆինանսավորման, պետք է համապատասխանեն ուղեցույցում նշված մասնակցության և ֆինանսավորման պայմաններին:
Այդ փաստաթղթի շրջանակներում կարող եք տեղեկանալ՝
- ծրագրային առաջնահերթությունների մասին,
- աջակցվող գործողությունների մասին,
- տարբեր գործողությունների համար տրամադրվող ֆինանսավորման մասին,
- մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության մասին:
Էրազմուս+ ծրագիրը ուղեցույցը հասանելի է նաև առցանց տարբերակով, որն ունի ավելի մատչելի և հասանելի ձևաչափ տեղեկատվություն գտնելու համար: