Այս աղյուսյակներն ամփոփում են 2015թ.-ից մինչ 2020թ․ հայաստանյան բուհերի Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի վիճակագրությունը: Դրանք շարունակաբար կթարմացվեն ՀԳ1 նոր ծրագրերի մասին տվյալներով:
Այս աղյուսյակներն ամփոփում են 2015թ.-ից մինչ 2020թ․ հայաստանյան բուհերի Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի վիճակագրությունը: Դրանք շարունակաբար կթարմացվեն ՀԳ1 նոր ծրագրերի մասին տվյալներով:
Հայաստանյան բուհերի մասնակցությամբ 764 հայտադիմում է ներկայացվել 2015թ-ին (83), 2016թ-ին (99), 2017թ-ին (125), 2018թ-ին (145) 2019թ-ին (174) և 2020թ․ (138)։ Դրանցից 638-ը ընտրվել են ֆինանսավորման՝ ապահովելով 77,1% հաջողության միջին ցուցանիշ։ Այս ծրագրերի մեծ մասը իրականացվում են իսպանական և իտալական բուհերի հետ համագործակցությամբ:
Հայաստանյան բուհերը համագործակցում են նաև Լեհաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Ավստրիայի, Կիպրոսի, Չեխիայի, Խորվաթիայի, Լատվիայի, Լիտվայի, Թուրքիայի, Միացյալ Թագավորության, Ֆինլիանդիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Մալթայի, Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ։
Վիճակագրական տվյալների և թվերի մանրամասներին ծանոթանալու համար կուրսորը պահեք ստորև պատկերներում առկա գծային պատկերների և սյունյակների վրա։
Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանից Ծրագրային երկրներ և Ծրագրային երկրներից դեպի Հայաստան շարժունությունների ընդհանուր թիվը փոփոխական աճ է ապրել։ 2015թ.-ին Հայաստանին հատկացվել էր 367 շարժունության տեղ, 2016թ-ին այդ թիվը հասել է 646-ի, 2017թ-ին՝ 888-ի, իսկ 2018թ-ին նվազել է 841-ի։ Սակայն 2019թ․-ին նկատվել է շարժունությունների զգալի աճ՝ նախատեսելով 999 ուսանողի և բուհական աշխատակցի երկկողմանի փոխանակում։ Այս թիվը շարունակել է աճել նաև 2020թ-ին՝ ապահովելով 1065 բուհական աշխատակցի շարժություն։
Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության 2015-2019թթ. ծրագրերում ներգրավված հայաստանյան բուհերի նախնական ցանկին (ենթակա է շարունակական թարմացման) կարող եք ծանոթանալ այստեղ:
Հստակ աճ է գրանցվել նաև ուսանողների և բուհական աշխատակազմի (դասախոսներ և վարչական անձնակազմ) շարժունության թվերի հարաբերակցության առումով՝ հօգուտ աշխատակազմի։ Եթե 2015թ-ին միայն 162 դասախոսներ և վարչական աշխատակիցներ են մասնակցել Էրազմուս+ շարժունությանը (Ծրագրային երկրներից Հայաստան և հակառակը), ապա 2016թ.-ին այդ թիվն աճել է գրեթե երկու անգամ, ընդհուպ մինչև 347-ը: 2017թ-ին 491 դասախոս և վարչական աձնակազմի ներկայացուցիչ է փոխանակվել, որոնց թիվն աճել է՝ 2018թ-ին հասնելով 507-ի։ Ի ամփոփում, 2019թ․-ին ակադեմիական ու վարչական շարժունությունների թիվն աճել է մինչև 597-ը, իսկ 2020թ-ին՝ ընդհուպ մինչև 624։
Այսպիսով, 2015թ.-ի համեմատ դեպի Հայաստան շարժունությունների թիվը քառակի աճ է տվել՝ հասնելով 67-ից 792-ի:
2015-2020թթ Արևելյան գործընկերության երկրների արդյունքները ամփոփող վիճակագրական տվյալները հասանելի են հետևյալ հղումով։
էրազմուս Մունդուս կրթաթոշակները 2004թ․-ից ի վեր հասանելի են հայաստանյան դիմորդների համար: 2004-2020թթ․ ժամանակահատվածում 141 հայ դիմորդ արժանացել է Էրազմուս Մունդուս ամբողջական կրթաթոշակի, և այս թիվն աճում է տարեց տարի: 2020թ.-ին 15 հայ դիմորդի շնորհվել է ամբողջական կրթաթոշակ՝ Բելգիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Էստոնիայում, Շվեդիայում և Իսպանիայում հետևյալ համատեղ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար․
Վիճակագրական տվյալների և թվերի մանրամասներին ծանոթանալու համար կուրսորը պահեք ստորև ներկայացված գծային պատկերի վրա։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ տվյալները կարող են ենթարկվել աննշան փոփոխությունների՝ հաշվի առնելով ռեզերվային ցուցակի թեկնածուների չեղարկումը և հետագա առաջխաղացումը:
Այս բաժինը ներկայացնում է վիճակագրական տվյալներ ներկայացված հայտերի և Էրազմուս Մունդուս մագիստրոսական ծրագրերի հայ կրթաթոշակակիրների վերաբերյալ:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ տվյալները կարող են ենթարկվել աննշան փոփոխությունների՝ հաշվի առնելով ռեզերվային ցուցակի թեկնածուների չեղարկումը և հետագա առաջխաղացումը:
Վիճակագրական տվյալների և թվերի մանրամասներին ծանոթանալու համար կուրսորը պահեք ստորև ներկայացված գծային պատկերի վրա։
Առավել մանրամասն վիճակագրական տեղեկատվություն կարելի է գտնել Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության պահոցում:
2015թ. ի վեր Հայաստանի մասնակցությամբ Էրազմուս+ Կարողությունների զարգացման 30 ծրագիր է իրականացվել: Ծրագրերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծրագրերից 8-ը համակարգվել են հայաստանյան բուհերի կողմից։
ՀԳ 2 Կարողությունների զարգացման գործողության ներքո 2015-2019թթ-ին ֆինանսավորում ստացած բոլոր ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։