Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և Էրազմուս ուսանողական միջազգային ցանցի հետ համատեղ Էրազմուս ուսանողական ցանցի Երևանյան թեկնածու խմբի կողմից կազմակերպած «ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ՀՀ արտագնա և ներգնա ուսանողների վրա» թեմայով հետազոտության արդյուքների ներկայացումն ու քննակումը ՀՀ բուհերի միջազգային կապերի բաժինների Էրազմուս+ շարժունության պատասխանատուների հետ։ Հանդիպման բացման խոսքով հանդես […]
Նոյեմբերի 15-ին Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան թեկնածու թևի (ESN Երևան) թիմը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աջակցությամբ, կազմակերպեց «Օպտիմալ վարքագծի դրսևորումները ճգնաժամային իրավիճակներում» թեմայով վեբինար ճգնաժամային հոգեբանության առաջատար փորձագետ և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվ անդամ Տիգրան Գրիգորյանի մասնակցությամբ։ Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ողջունեց հայ ուսանողներին և ESN Երևանի թեկնածու թևի նոր անդամներին և […]
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2021-2022թթ. ակադեմիական տարում կայանալիք Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի ցանկը թարմացվել է: Յուրաքանչյուր տարի ծրագրերի մեծամասնությունն ընդունում է հայտադիմումներ հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում: Ուսանողները կարող են դիմել առավելագույնը երեք կրթաթոշակային ծրագրի՝ իր իսկ կայքէջի միջոցով: Նշենք, որ հայաստանյան դիմորդների համար ուսումնառությունը պետք է տեղի ունենա կոնսորցիումի առնվազն երկու Ծրագրային երկրներում […]
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը ուրախ է ներկայացնել Էրազմուս+ 2021թ․-ի Առաջարկների ներկայացման մրցույթի վերաբերյալ ընդհանուր թարմացումները: Այստեղ դուք կգտնեք նաև տեղեկատվություն Էրազմուս+ 2021-2027թթ․ նոր շրջափուլի ռազմավարական գերակայությունների ու նորույթների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը նպատակ ունի ուղղորդել Էրազմուս+ ծրագրի շահագրգիռ կողմերին և շահառուներին` հասկանալու ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հաջորդ ծրագրի ուղղվածությունն ու նպատակները: Կարևոր նորություն […]
Հոկտեմբերի 13-ին Էրազմուս+ ծրագրի հայաստանյան 342 մասնակիցների և շրջանավարտների ստորագրությամբ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի (2019-2021թթ) ուսանողներ Տաթև Դերզյանի և Արման Ազիզյանի նախաձեռնությամբ և Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանավարտ (2010-2012թթ․) Էդիթ Սողոմոնյանի խմբագրությամբ բաց նամակ է ուղարկվել Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, նորին գերազանցություն Անդրեա Վիկտորինին։ Երիտասարդները դիմել են դեսպան Վիկտորինին՝ որպես Եվրոպայի տարբեր անկյուններում թե՛ ֆորմալ […]
Ուրախ ենք տեղեկացնել, որ Էրազմուս+ Ժան Մոնե Գործողությունների 2020թ առաջարկների մրցույթում հաղթած ծրագրերն արդեն հայտնի են։ Հայաստանի բուհերի մասնակցությամբ մրցույթի արդյունքում հաղթել է Ժան Մոնե 2 նախագիծ և 1 Ժան Մոնե Ցանց։ 1. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ Վ․ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎ․ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ժան Մոնե Նախագիծ “Comparing EaP Countries’ Strategies and Solutions in the Area of Approximation of Domestic […]
Ուրախ ենք տեղեկացնել, որ Էրազմուս+ Ծրագրի 2014-2020թթ. շրջափուլի շրջանակներում Կարողությունների զարգացման գործողության վերջին առաջարկների մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է 1032 ծրագրային առաջարկ, որից 164 հայտ ընտրվել է ֆինանսավորման համար: Հայաստանյան համալսարանները և այլ կազմակերպություններն ընդգրկված են 7 ծրագրերում: Ստորև բերված են բոլոր այն ընտրված ծրագրերի համառոտ նկարագրերը, որոնց մեջ Հայաստանի բուհերն ընդգրկված […]
2020թ. հոկտեմբերի 15-ին, 16-ին և 17-ին Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի բարձր հովանու ներքո ամբողջ Եվրոպայում և դրանից դուրս կանցկացվեն ամենամյա #Էրազմուսօրեր–ը: #Էրազմուսօրեր-ը նպատակ ունեն այդ երեք օրվա ընթացքում Ծրագրային և Գործընկեր երկրներում տարածել եվրոպական արժեքները, Էրազմուս+ ծրագրերի արդյունքներն ու ձեռքբերումները, և դրանք տեսանելի դարձնել քաղաքացիներին, մասնագետներին, լրատվամիջոցներին և քաղաքականություն մշակողներին: Անցյալ տարի #Էրազմուսօրեր-ի ընթացքում 53 երկրներում […]