Որոնել

Բոլոնիայի գործընթաց

Բոլոնիայի գործընթացը Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ստեղծելու գործընթացն է` հիմնված միջազգային համագործակցության և ակադեմիական փոխանակման վրա:

Նախատեսված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքը`

  • Կնպաստի ուսանողների, շրջանավարտների և բարձրագույն կրթական անձնակազմի շարժունությանը,
  • Կնախապատրաստի ուսանողներին իրենց հետագա կարիերայի  և կյանքի համար` որպես ժողովրդավարական հասարակությունների ակտիվ քաղաքացիներ, և կաջակցի նրանց անհատական զարգացմանը,
  • Կառաջարկի որակյալ բարձրագույն կրթություն` հիմնված ժողովրդավարական սկզբունքների և ակադեմիական ազատության վրա:

Բարեփոխումների հիմնական առաջնահերթություններն են`

  • Հեշտ ընթեռնելի և համադրելի աստիճանները` կազմավորված եռաստիճան համակարգում (օր.` բակալավր-մագիստրատուրա-ասպիրանտուրա) և որակավորման ազգային շրջանակները, որոնք համատեղելի են Եվրոպական բարձրագույն կրթության որակավորման ազգային շրջանակների հետ,
  • Որակի ապահովում` համապատասխան Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում Որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին,
  • Օտարերկրյա աստիճանների և այլ բարձրագույն կրթական որակավորումների ճանաչում` համաձայն Եվրոպայի խորհրդի/ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ճանաչման կոնվենցիայի:

Բոլոնիայի գործընթացը կրում է Բոլոնիայի հռչակագրի անունը, որը ստորագրվել է Իտալիայի Բոլոնյա քաղաքում 1999թ. հունիսի 19-ին 29 Եվրոպական երկրների բարձրագույն կրթության համար պատասխանատու նախարարների կողմից: Այսօր գործընթացը միավորում է 48 երկրների` պատրաստ իրագործելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նպատակները: 

Մանրամասն տեղեկատվության համար այցելե՛ք`http://www.ehea.info/