Որոնել

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ

 

2008թ. Եվրոպական հանձնաժողովը հանդես եկավ նախաձեռնությամբ, որն ուղղված էր յուրաքանչյուր Գործընկեր երկրում բարձրագույն կրթության ոլորտի փորձագետների փոքր խմբերի կազմակերպմանը: Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) խմբերի խնդիրը Լիսաբոնի և Բոլոնիայի նպատակների իրականացման գործում, առաջընթաց ապահովելու հարցում, որոշակի բնագավառներում ազգային կարիքներին և ձգտումներին համապատասխան փորձառության փոխանցումն է: Ազգային թիմի առաքելությունն է`

  • Աջակցել Հայաստանում կրթական քաղաքականության մշակմանը` տեղական իշխանությունների հետ սերտ կապի մեջ լինելով նպաստելով բարձրագույն կրթության արդիականացման բարեփոխումների գործընթացներին և ռազմավարություններին, ինչպիսիք են, օրինակ՝ ուսումնական ծրագրերի մշակումը, կառավարման արդիականացումը, բարձրագույն կրթական համակարգերի և հաստատությունների կառավարման և գործունեության խթանումը, բարձրագույն կրթության ոլորտի և ավելի լայն հասարակական և տնտեսական միջավայրի միջև հարաբերությունների ամրապնդումը և այլն։
  • Աջակցել ՀՀ-ում ԵՄ-ի հետ բարձրագույն կրթության ոլորտում քաղաքական երկխոսությանը, օգտագործելով Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ստեղծված տարբեր քաղաքական հարթակների կամ Եվրոպական հանձնաժողովի կողմից և նրա ղեկավարությամբ ստեղծված այլ հնարավոր նախաձեռնությունների միջև առկա սիներգիաները:
  • Աջակցել Էրազմուս+ ծրագրի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի արդյունքների տարածմանը, հատկապես լավագույն փորձի և նորարարական նախաձեռնությունների տեսանելիության բարձրացմանը՝ վերջիններս օգտագործելով բարձրագույն կրթության արդիականացման և զարգացման նպատակներով:

Այս համապարփակ նպատակները այլ գործողությունների հետ համատեղ ենթադրում են ԲՈՒՀ-ին տրվելիք խորհրդատվություն հետևյալ բնագավառներում`

  • Որակի ապահովում (ներքին, արտաքին),
  • Եռաստիճան համակարգ. Կրթական ծրագրերի բարեփոխումներ, որակավորումների ազգային և եվրոպական շրջանակներ, թյունինգ
  • Փոխճանաչում (Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգ, Դիպլոմի հավելված, Europass, Լիսաբոնի փոխճանաչման կոնվենցիա):

Հայաստանի ԲԿԲՓ-ի խումբը ներգրավված է տեղեկացվածության բարձրացման բոլոր տեսակի միջոցառումներում:

Խմբի գործունեությունն ընդլայնվել է ինչպես տեղական հանդիպումներին, այնպես էլ արտերկրում կազմակերպված սեմինարներին, կոնֆերանսներին մասնակցության ապահովման, շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների և քննարկումների անցկացման շնորհիվ, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի առաջխաղացման ու վերջինիս մոտեցումներին ու գործիքներին առնչվող հետազոտությունների իրականացման միջոցով:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ Պատվիրակության և Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համատեղ համաձայնությամբ 2022 թ.-ին հետևյալ անձինք ընտրվել կամ վերընտրվել են որպես Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխման փորձագետներ`

 

Սեղմեք յուրաքանչյուր փորձագետի անվան վրա և կարդացեք նրանց համառոտ ինքնակենսագրությունները։
    Արեվիկ Օհանյան
    Եվրասիա միջազգային համալսարանի Ռազմավարական ծրագրերի ղեկավար
      Տիգրան Միքայելյան
      Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան
        Ռուզաննա Մինասյան
        Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ակադեմիական ծրագրերի մշակման ստորաբաժանման ղեկավար
          Քրիստինե Գեվորգյան
          ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի համակարգող
            Գարեգին Համբարձումյան
            Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ