Ինչպես գրանցել կազմակերպությունը Մասնակիցների Պորտալում
Նախքան Էրազմուս+ ծրագրի որևէ գործողության դիմելը՝ բոլոր կազմակերպությունները (թե՛ դիմորդ և թե՛ գործընկեր) ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գրանցված լինեն Մասնակիցների Պորտալում։ Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Ձեր կազմակերպության՝ Պորտալում արդեն իսկ գրանցված լինելու պարագայում այն կրկին գրանցելն անհրաժեշտ չԷ։
- Քայլ 1. Որոնեք Ձեր կազմակերպությունը տվյալների շտեմարանում, որպեսզի պարզեք, թե արդյոք այն նախկինում գրանցված եղել է որևէ այլ ԵՄ ֆինանսավորվող ծրագրի դիմելու համար: Մուտքագրեք կազմակերպության անվանումն անգլերեն լեզվով, լրացրեք տառերից բաղկացած հնգանիշ կոդը և սեղմեք որոնման կոճակը։ Եթե Ձեր կազմակերպությունը ԵՄ հետազոտական կամ այլ ծրագրերի շրջանակներում նախկինում գրանցված է եղել, կազմակերպության տվյալները կհայտնվեն ցուցակում, ինչպես որ ստորև բերված օրինակում է՝
VALIDATED AM Yerevan Yerevan State University YSU PIC 998298975
- Քայլ 2. Ստեղծեք Ձեր EU Login (նախկինում ECAS) հաշիվը (եթե անձը ներկայացնող կազմակերպությունը չունի հաշիվ): Նոր հաշիվ ստեղծելու համար այցելեք հետևյալ կայք՝ https://webgate.ec.europa.eu/cas/eim/external/register.cgi:
EU Login նույնականացման ծառայությունը գրանցվելու մանրամասներին կարող եք ծանոթանալ Եվրոպական հանձնաժողովի ձեռնարկում:
- Քայլ 3. Մուտք գործեք Մասնակիցների Պորտալ հետևյալ հղմամբ՝
http://ec.europa.eu/education/participants/portal/desktop/en/organisations/register.html։ Սեղմեք “Funding and Tender Opportunities Portal” հղման վրա, այնուհետ բացեք “How to Participate” մենյուն և ընտրեք “Participant register” կոճակը։ Գրանցվեք Ձեր կազմակերպությունը Ձեր EU Login հաշվով և ստացեք իննանիշ մասնակցի նույնականացման կոդը (PIC կոդ): Խորհուրդ ենք տալիս նախքան գրանցվելն անպայման ծանոթանալ Մասնակցի Պորտալի Օգտատերերի Ձեռնարկին (անգլերենով) և ստուգել, թե արդյոք Ձեր կազմակերպությունն արդեն իսկ ունի PIC կոդ։
Ձեր PIC կոդի կարգավիճակը կարող է լինել ՔՆԱԾ (SLEEPING), ՎԱՎԵՐԱՑՎԱԾ (VALIDATED) կամ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ (DECLARED):
ՔՆԱԾ կարգավիճակում գտնվող PIC կոդի պարագայում Ձեր կազմակերպությունը չի կարող դիմել Էրազմուս+ ֆինանսավորման։ Խնդրում ենք համոզվել, որ Էրազմուս + ֆինանսավորմանը դիմելիս Ձեր PIC կոդը ՎԱՎԵՐԱՑՎԱԾ կամ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ է և տրամադրել այն դիմորդ կազմակերպությանը։
Եթե Ձեր կազմակերպությունն ունի մի քանի PIC կոդ (օրինակ՝ կազմակերպության մի քանի բաժիններ միաժամանակ գրանցվել են) կամ չեք գտնում Ձեր կազմակերպության PIC կոդի գրանցման համար պատասխանատու լիազորված անձին՝ LEAR-ին, և կամ ունեք այլ տեխնիկական հարցեր, խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ EC-GMSS-EDUCATION-SUPPORT@EC.EUROPA.EU։
Վստահվելով, որ մասնակիցների նույնականացման պորտալում PIC կոդի գրանցման համար անհրաժեշտ բոլոր քայլերը կատարված են, մանրամասն ծանոթացեք Էրազմուս+ ծրագրի ուղեցույցին (անգլերեն) և ստուգեք Ձեր կազմակերպության համապատասխանությունը ծրագրի տարբեր չափանիշներին և ֆինանսական պայմաններին: