Էրազմուս+-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է, որն կընթացել է 2014-2020 թթ-ին և այժմ շարունակվում է 2021-2027թթ ժամանակահատվածում: 2021-2027 թվականների շրջափուլում Էրազմուս+-ն ավելի քան 26,2 միլիարդ եվրո է հատկացնում շարժունակությունն ու համագործակցությունը խաթանելու համար՝ գրեթե երկու անգամ ավելի, քան 2014-2020 թթ 14,7 միլիարդ եվրոյի բյուջեն: Այս հավելյալ բյուջեով Էրազմուս+-ը նպատակ ունի լինել ավելի ներառական, թվային և ավելի կանաչ: Ոչ-ԵՄ երկրներից կրթական հաստատություններն ու այլ կառույցները կարող են մասնակցել Էրազմուս+-ի մի շարք գործողություններին որպես ծրագրին «չասոցացված երրորդ երկրներ» (նախկինում` Գործընկեր երկրներ): Հայաստանը համարվում է Էրազմուս+ «չասոցացված երրորդ երկիր», և, եթե Ձեր հաստատությունը գրանցված 1 և գործում է ՀՀ տարածքում, այն իրավասու է մասնակցելու ծրագրի ստորև թվարկված գործողություններին`
- Անհատների ուսումնական շարժունություն (ՀԳ 1)
- Համագործակցություն կազմակերպությունների և հաստատությունների միջև (ՀԳ 2)
- Աջակցություն քաղաքականության մշակմանը և համագործակցությանը (ՀԳ 3)
- Ժան Մոնե գործողությունները
Էրազմուս+ ծրագիրը բաց է հետևյալ երկրների համար`
ԾՐԱԳՐԻՆ ԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՐԿՐՆԵՐ, որոնք կարող են լիարժեք մասնակցել Էրազմուս+ ծրագրի բոլոր գործողություններին`
Եվրոպական Միության (ԵՄ) 27 անդամ պետությունները և 6 ոչ ԵՄ ասոցացված երկրները (Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Սերբիա և Թուրքիա):
ԾՐԱԳՐԻՆ ՉԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ, որոնք կարող են մասնակցել ծրագրի առանձին գործողությունների` հիմնվելով հատուկ չափանիշների և պայմանների վրա`
Արևելյան գործընկերության երկրները` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա,
Հարավային Միջերկրածովյան երկրներ` Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Պաղեստին, Սիրիա, Թունիս,
Արևմտյան Բալկաններ` Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա և Կոսովո (համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձևի և Կոսովոյի անկախության հռչակագրի մասին ԱՄԴ կարծիքի),
Կենտրոնական Ասիա` Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկիստան, Թուրքմենստան, Տաջիկիստան։
ԱՅԼ ՉԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ` Ծրագրի որոշ գործողություններ բաց են աշխարհի ցանկացած երկրի համար: Որոշ այլ գործողությունների համար աշխարհագրական շրջանակը ավելի նեղ է:
Էրազմուս+ ծրագրի ներքո Գործընկեր երկրների Էրազմուս+ ազգային գրասենյակների մանդատը ներառում է ծրագրի միջազգային բարձրագույն կրթության և մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հատվածին (Հիմնական Գործողություն 1-ի, 2-ի և 3-ի շրջանակներում) առնչվող բոլոր աջակցող, խթանող և տեղեկատվության տարածմանը միտված գործողությունները:
Էրազմուս+ ծրագրի միջազգային բարձրագույն կրթությանն և ՄԿՈՒ ոլորտին ուղղված գործողություններն են`
Հիմնական Գործողություն 1`
-
- Շարժունության ծրագրեր բարձրագույն կրթության ուսանողների և անձնակազմի համար
- Վիրտուալ փոխանակումներ բարձրագույն կրթության և երիտասարդության ոլորտում
Հիմնական Գործողություն 2`
- Գործընկերություններ հանուն համագործակցություն, ներառյալ Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում և Կարողությունների զարգացումը ՄԿՈՒ ոլորտում
- Էրազմուս Մունդուս Գործողություններ, ներառյալ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական աստիճաններ (EMJMD) և Էրազմուս Մունդուս նախագծեր (EMDM)
- Գործընկերություններ հանուն նորարարության, ներառյալ Նորարարության շուրջ դաշինքներ
Հիմնական Գործողություն 3`
-
- Աջակցություն կրթական քաղաքականության բարեփոխումներին, ներառյալ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) թիմերը
-
- Հանձնաժողովի քաղաքական երկխոսությունը գործընկեր երկրների/ տարածաշրջանների հետ
Ժան Մոնե գործողություններ
- Ժան Մոնե ամբիոն
- Ժան Մոնե մոդուլներ
- Ժան Մոնե գերազանցության կենտրոններ
- Ժան Մոնե ցանցեր
Ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել Էրազմուս+ ծրագրի ուղեցույցում`
կամ այցելել