1. ՆԵՐԱՌՈՒՄ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ
Էրազմուս+ 2021-2027թթ․ ծրագրի նպատակն է նպաստել իր բոլոր գործողություններում հավասար հնարավորությունների և հասանելիության, ներառման, բազմազանությանն ու սոցիալական արդարության իրականացմանը: Ծրագրի նպատակների կենտրոնում են գտնվում սակավ հնարավորություններ ունեցող կազմակերպություններն ու անհատները, որոնց ծրագիրը տրամադրում է համապատասխան մեխանիզմներ և ռեսուրսներ: Իրենց նախագծերն ու գործունեությունը նախագծելիս կազմակերպությունները պետք է ունենան ներառական մոտեցում՝ դրանք հասանելի դարձնելով մասնակիցների տարբեր շրջանակների համար:
Այս սկզբունքներն ուղղորդում է Ներառման և բազմազանության ռազմավարությունը, որն ընդգրկում է ծրագրային բոլոր ոլորտները՝ նպատակ ունենալով իրականացնել ավելի լայն շրջանակի կազմակերպությունների ֆինանսավորման հասանելիությանը և սահմանափակ հնարավորություններով շահառուների ընդգրկվածությունը: Այն նաև տրամադրում է ծրագրային մի շրջանակ այն նախագծերի համար, որոնք մտադիր են աշխատել ներառման և բազմազանության հետ կապված խնդիրների հետ: Ռազմավարության նպատակն է օգնել հաղթահարել տարբեր թիրախային խմբերի խոչընդոտները Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։
Նման պոտենցիալ խոչընդոտների ոչ սպառիչ ցանկը՝ ստորև, կոչված է իրազեկելու և խրախուսելու կազմակերպություններին գործել ի շահ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հասարակական ընդգրկվածությունը բարձրացնելու նպատակով:
Հաշմանդամություն. ներառում է ֆիզիկական, մտավոր, ինտելեկտուալ կամ զգայական խանգարումներ, որոնք տարբեր խոչընդոտների հետ փոխազդեցության դեպքում կարող են խոչընդոտել անհատի լիարժեք և արդյունավետ մասնակցությանը հասարակությանը։
Առողջական խնդիրներ. Խոչընդոտները կարող են առաջանալ առողջական խնդիրներից, այդ թվում՝ ծանր հիվանդություններից, քրոնիկ հիվանդություններից կամ ֆիզիկական, հոգեկան առողջության հետ կապված ցանկացած այլ իրավիճակից, որը խոչընդոտում է ծրագրին մասնակցելը:
Կրթության և վերապատրաստման համակարգերի հետ կապված խոչընդոտներ. անհատները, ովքեր տարբեր պատճառներով պայքարում են կրթության և վերապատրաստման համակարգերում ընդգրկված լինելու համար, այն է ՝ դպրոցը վաղաժամկետ լքածները, մարդիկ, ովքեր չեն գտնվում կրթության, աշխատանքի կամ վերապատրաստման մեջ և ցածր որակավորում ունեցող չափահասները, նույնպես կարող են հանդիպել խոչընդոտների: Անհատները կարող են նաև բախվել մասնակցության խոչընդոտների հետ, երբ ուսումնական ծրագրերի կառուցվածքը դժվարացնում է ուսման կամ վերապատրաստման շարժունությունն արտերկրում որպես կրթական գործընթացի բաղադրիչ մաս:
Մշակութային տարբերություններ. թեև մշակութային տարբերությունները կարող են ընկալվել որպես համըդհանուր խոչընդոտ, դրանք կարող են հատկապես սուր ազդեցություն ունենալ սահմանափակ հնարավորություններ ունեցող անհատների վրա: Նման տարբերությունները կարող են զգալի խոչընդոտներ ստեղծել ուսման համար, առավել ևս միգրանտների կամ փախստականների, հատկապես նոր ժամանած միգրանտների, ազգային կամ էթնիկ փոքրամասնությունների, ժեստերի լեզվից օգտվողների և այլն մարդկանց համար: Էրազմուս+ Ծրագրի գործողություններին մասնակցելիս օտար լեզուների և մշակութային տարբերությունների հետ առնչվելը կարող է սահմանափակել անհատների մասնակցությունը: Եվ նման մշակութային տարբերությունները կարող են նույնիսկ խանգարել պոտենցիալ մասնակիցներին դիմել ծրագրին՝ դրանով իսկ ներկայացնելով խոչընդոտ:
Սոցիալական խոչընդոտներ. սոցիալական հարմարվողականության դժվարությունները, ինչպիսիք են, օրինակ, սոցիալիզացիայի սահմանափակ կարողությունները, հակասոցիալական կամ բարձր ռիսկային վարքագիծը (նախկին) հանցագործների, թմրամիջոցներ կամ ալկոհոլ (նախկին) չարաշահողների կամ սոցիալական մարգինալների կողմից կարող են նույնպես ծրագրի խոչընդոտ հանդիսանալ: Սոցիալական այլ խոչընդոտներ կարող են ծագել նաև ընտանեկան հանգամանքներից, օրինակ՝ ընտանիքում առաջինը բարձրագույն կրթություն ստանալու կամ միայնակ ծնող, խնամող, ինստիտուցիոնալ խնամքի տակ գտնվելու կամ որբ լինելու պարագայում։
Տնտեսական խոչընդոտներ. Այս տեսակի դժվարություններ կարող են առաջանալ ծառայությունների սահմանափակ փոխանցելիությունից (մասնավորապես՝ աջակցություն ավելի քիչ հնարավորություններ ունեցող մարդկանց), որոնք պետք է հասանելի լինեն «շարժուն» մասնակիցներին հեռավոր վայրեր կամ առավել ևս արտերկիր մեկնելիս:
Խտրականության հետ կապված խոչընդոտներ. կարող են առաջանալ սեռի, տարիքի, ռասսայական պատկանելության, կրոնի, համոզմունքների, սեռական կողմնորոշման, հաշմանդամության կամ փոխհատվող գործոնների արդյունքում:
Աշխարհագրական խոչընդոտներ. հեռավոր կամ գյուղական համայնքներիմ, փոքր կղզիներում կամ ծայրամասային, ամենահեռավոր շրջաններում, քաղաքային արվարձաններում, ավելի քիչ սպասարկվող վայրերում (որտեղ սահմանափակ հասարակական տրանսպորտային համակարգ է գործում) կամ երրորդ աշխարհի երկրներում պակաս զարգացած տարածքներում ապրելը կարող է նույնպես արգելք հանդիսանալ։
Եվրոպական հանձնաժողովի կրթության և մշակույթի գործադիր գործակալությունը (EACEA) կարևոր դեր է խաղում կենտրոնացված կերպով կառավարվող գործողությունների համար: Ծրագրին չասոցացված երրորդ երկրներում ԵՄ պատվիրակություններին կից Էրազմուս+ ֆոկալ խմբերն ու Էրազմուս+ ազգային գրասենյակները (NEOs) նույնպես կարևոր նշանակություն ունեն ծրագիրը նպատակային խմբերին մոտեցնելու և այս ռազմավարությունը հասցեական դարձնելու գործում:
2. ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ
COVID-19 համաճարակը լրացուցիչ լույս սփռեց Եվրոպային անհրաժեշտ թվային կրթության և թվային փոխակերպման կարևորության վրա: Մասնավորապես, այն ընդգծեց դասավանդման և ուսուցման համար թվային տեխնոլոգիաների ներուժն օգտագործելու և թվային համընդհանուր հմտություններ զարգացնելու աճող անհրաժեշտությունը: Թվային կրթության գործողությունների ծրագրի (2021-2027թթ.) ռազմավարական առաջնահերթություններին համապատասխան՝ Էրազմուս+ Ծրագիրը նպատակ ունի աջակցել թվային վերափոխմանը՝ ներգրավելով սովորողներին, մանկավարժներին, երիտասարդական աշխատողներին, երիտասարդներին և կազմակերպություններին:
Ծրագիրը կաջակցի գործողությունների ծրագրի հետևյալ ռազմավարական առաջնահերթություններին.
- Բարձր արդյունավետությամբ թվային կրթական էկոհամակարգի զարգացում` զարգացնելով կարողություններ և քննադատական ըմբռնում բոլոր տեսակի կրթական և վերապատրաստման հաստատություններում։ Օգտագործել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները՝ կրթության բոլոր մակարդակներում և ոլորտներում իրականացնելով ուսումնական հաստատությունների թվային վերափոխման ծրագրեր։
- Հասարակության բոլոր մակարդակներում և բոլոր շերտերի համար (ներառյալ սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների, ուսանողների, աշխատանք փնտրողներին և աշխատողների) թվային հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված գործողությունների աջակցություն: Ուշադրության կենտրոնում կլինեն ինչպես հիմնական, այնպես էլ առաջադեմ թվային հմտությունները, ինչպես նաև թվային գրագիտությունը, որն էական է դարձել առօրյա կյանքում և քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման գործընթացում:
3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
Շրջակա միջավայրը և կլիմայի գործողությունները ԵՄ-ի ներկայիս և ապագայի հիմնական առաջնահերթություններն են: Եվրոպական Կանաչ Գործարքը կարևորում և շեշտադրում է դպրոցների, ուսումնական հաստատությունների և համալսարանների առանցքային դերը՝ աշակերտների, ծնողների և ավելի լայն համայնքին ներգրավվելու մինչև 2050 թվականը կլիմայական փոփոխությունների չեզոքացման գործընթացին: Էրազմուս+ Ծրագիրը առանցքային գործիք կլինի կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտելիքների, հմտությունների և վերաբերմունքի ձևավորման համար և կաջակցի կայուն զարգացմանը ինչպես Եվրոպական միության ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ծրագիրն աջակցում է նորարարական պրակտիկաների կիրառմանը, որպեսզի բոլոր շահառուները դառնան կլիմայական փոփոխությունների կանխարգելման իրական դերակատարներ (օրինակ՝ խնայելով բնական ռեսուրսները, նվազեցնելով էներգիայի օգտագործումը, թափոնների և ածխածնի հետքը և այլն): Առաջնահերթություն կտրվի նաև այն նախագծերին, որոնք հնարավորություն են տալիս վարքագծային փոփոխություններ կատարել և անհատական նախասիրությունները, մշակութային արժեքները ծառայեցնել կայուն զարգացմանը:
5. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆԸ
Ծրագիրն աջակցում է ցկայնս ուսումնառությանը ակտիվ քաղաքացիությանը և էթիկային ոլորտներում. այն նպաստում է սոցիալական և միջմշակութային իրավասությունների, քննադատական մտածողության և մեդիա գրագիտության զարգացմանը: Առաջնահերթությունը տրվում է այն նախագծերին, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակցելու ժողովրդավարական կյանքին, սոցիալական և քաղաքացիական ներգրավվածությանը: Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է Եվրոպական միության համատեքստում ընդհանուր արժեքների, միասնության և բազմազանության սկզբունքների, ինչպես նաև սոցիալական, մշակութային և պատմական ժառանգության վերաբերյալ իրազեկման բարձրացման վրա: Լրացուցիչ մանրամասների և հղումների համար ստուգեք Գործադիր գործակալության կայքը: