«ՀՀ բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատում» հետազոտության արդյունքների ներկայացում
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը և ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնը կազմակերպել են հանդիպում, որի ընթացքում Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետների խումբը ակադեմիական հանրությանը կներկայացնի «ՀՀ բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատում» հետազոտության արդյունքները։ Այն տեղի կունենա մայիսի 30-ին, ժամը 15:00 Երևանի պետական համալսարանում։
Հետազոտության շրջանակներում իրականացվել է հարցում, որին մասնակցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած 18 պետական և 1 մասնավոր բուհ։ Հարցման նպատակն է եղել հավաքագրել և ներկայացնել ՀՀ բուհերում առկա կարիքների և մարտահրավերների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ ստորև ներկայացված 6 հիմնական ուղղություններով՝
- համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական ﬕջավայրի ստեղծում,
- կրթության կառավարման արդյունավետության բարձրացում,
- ուսուցում և ուսումնառություն
- թվայնացում,
- կրթական ծառայությունների և արտադրանքի ﬕջազգայնացում,
- հետազոտության ﬕջազգայնացում։
Հարցման արդյունքները և վերլուծությունն օգտակար կլինի ազգային, ինչպես նաև ինստիտուցիոնալ մակարդակներում բարեփոխուﬓերի իրականացման ընթացքում։ Հարցաթերթը մշակվել է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» առաջնահերթությունների հիման վրա՝ ամփոփելով բուհերի կողﬕց ազգային մակարդակում նախանշված ռազմավարական նպատակների իրականացման ընթացքում առաջնային խնդիրները և կարողությունների զարգացման առաջնահերթությունները։
Հավելենք նաև, որ հետազոտությունն իրականացվել է Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետների (ԲԿԲՓ) կողﬕց՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) աջակցությամբ։
Հետազոտության արդյունքների ներկայացմանն ուղղված հանդիպմանը կարող եք մասնակցել նախապես գրանցվելով հետևյալ հղմամբ մինչև մայիսի 28-ը ներառյալ։ Օրակարգը հասանելի է ստորև։