Մասնակցություն «Եվրոպայի օր» տոնակատարություններին
Մայիսի 17-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում մասնակցեց «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում կազմակերպված ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական ցուցահանդեսին։
Ցուցահանդեսի ընթացքում գրասենյակի աշխատակիցները ներկայացրին Էրազմուս+ ծրագրի հնարավորությունները հետաքրքրված անձանց և պատասխանեցին նրանց հարցերին։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես «Կարողությունների զարգացումը ՄԿՈՒ ոլորտում», «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար», «Միջազգային կրեդիտային շարժունություն» և «Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական» ծրագրերը, դրանց դիմելու պայմանները, ֆինանսավորման կարգը և այլ մանրամասներ։
Աշխատակիցները նաև մասնակցեցին «EU4Region» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում միջազգային կազմակերպությունների, բիզնեսի, համայնքապետարանների ներկայացուցիչները ներկայացրին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերի ընթացքը, ձեռքբերումները և տեղեկացրին առաջիկա անելիքների և միջոցառումների մասին։