2023 թվականի Էրազմուս+ Առաջարկների մրցույթին ընդառաջ՝ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը նախաձեռնել էր Էրազմուս+ Տեղեկատվական օրեր Երևանում և մարզերում։ Մարզերում և Երևանում հանդիպումների ընթացքում բուհերի, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Առաջարկների մրցույթի նորությունները, առաջնահերթությունները, ծրագրերին դիմելու վերջնաժամկետները։ Բարձրագույն կրթության փորձագիտական խմբի փորձագետ Արևիկ […]
Ուրախ ենք տեղեկացնել, որ Էրազմուս+ 2023թ-ի ծրագրային Առաջարկների մրցույթը պաշտոնապես մեկնարկել է: Հետևաբար, ցանկացած պետական կամ մասնավոր հաստատություն, որն ակտիվ է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ոլորտում, կարող է դիմել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ֆինանսավորման համար: Հրապարակվել է նաև Էրազմուս+ ծրագրի նոր 2023թ-ի Ուղեցույցը, որը պարունակում է ողջ տեղեկատվությունը Էրազմուս+ գործողություններին մասնակցելու վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի […]
Մարդկության համար այս դժվարին պատերազմական ժամանակներում հարվածի տակ են հայտնվել ոչ միայն մարդկային կյանքերը, այլև այն արժեքներն ու հավատը, որոնք միշտ կայուն հիմք են տվել և մոտիվացրել շատերիս սովորելու ու ստեղծագործելու՝ ի բարօրություն հասարակության։ Էրազմուս+ ծրագրի մասնակիցները վկայում են, որ այս ծրագիրն իրենց օգնել է դառնալ ավելի ինքնուրույն, ուժեղ և տոկուն՝ պատրաստ դիմակայելու կյանքի դժվարություններին: […]
Ս․թ․ սեպտեմբերի 28-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ, առցանց հանդիպում էր կազմակերպել 2022 թվականի էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի կրթաթոշակակիրների հետ։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը, Միջազգային աջակցության/Համագործակցության պատասխանատու Դավիթ Ավագյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Խոսնակներն իրենց ելույթներում […]
Էրազմուսն, անկասկած, ամենահայտնի եվրոպական ծրագրերից է․ այն, շատերը կարող են ասել, նույնիսկ ամենահաջողված կրթական նորարարություններից մեկն է եվրոպական նորագույն պատմության մեջ: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ ծրագրի անունը ոչ միայն վերաբերում է հոլանդացի հումանիստին [Դեզիդերիուս Էրազմուսին], ով շատերի համար եվրոպական մշակույթի առանցքային դեմքերից է, այլև միևնույն ժամանակ “EuRopean Action Scheme for the Mobility of University Students” […]
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը նախատեսել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ անց կացնել հանդիպումներ, որոնք միտված կլինեն վերջիններիս կարողությունների զագացմանը։ Հանդիպումները թիրախային պլանավորելու նպատակով անց է կացվել առցանց քննարկում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մոտ 90 ներկայացուցիչների հետ, գնահատվել նրանց կարիքները։ Հաշվի առնելով, որ 2021-2027 թվականների ընթացքում հայաստանյան միջին մասնագիտական հաստատությունների համար արդեն հասանելի […]
Ս․թ․ մայիսի 1-ի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Ես կարող եմ» արշավի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս»-ի կողմից։ Կազմակերպիչների կողմից տարածված հաղորդագրությունում նշվում է․ ««Ես կարող եմ» արշավը մեկնարկել է 2022 թվականին` նպատակ ունենալով մեկ քայլով ևս մոտեցնել հասարակությանը ներառական միջավայրին: Այն ինտեգրված մարքեթինգային արշավ է, որը տարբեր հարթակների ներգրավմամբ փորձում է […]
Ս․թ․ մարտի 9-ին Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում։ Հանդիպման հիմնական լսարանը ԵՄ-Հայաստան․ Գործընկերություն հանուն երիտասարդների շրջանակում իրականացվող Ձմեռային դպրոցի 35 մասնակիցներն են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերից և Երևան քաղաքից։ Հանդիպման թեման էր «ԵՄ-Հայաստան համագործակցությունը կրթության ոլորտում. Էրազմուս+ փոխանակման և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր»։ Հանդիպման ընթացքում Էրազմուս+ ծրագրի հիմնական ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց […]