Ժան Մոնե գործողությունների վերաբերյալ խորհրդատվական հանդիպում
Ս․թ․ դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Ժան Մոնե գործողությունների վերաբերյալ խորհրդատվական հանդիպում։ Հանդիպումը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը՝ Էրազմուս+ 2023թ-ի ծրագրային Առաջարկների մրցույթին ընդառաջ։
Խորհրդատվական հանդիպումը վարեց Էրազմուս+ Բարձրագույն կրթության փորձագետ, մի շարք Ժան Մոնե նախագծերի համակարգող Քրիստինե Գևորգյանը։
Հանդիպմանը մասնակցում էին մոտ 20 դասախոսներ հայաստանյան տարբեր բուհերից։ Հանդիպման ձայնագրությունը հասանելի է այստեղ։ Քրիստինե Գևորգյանի պրեզենտացիան հասանելի է այստեղ։