Որոնել

Հայտարարվել է Էրազմուս+ 2023թ Առաջարկների մրցույթը

Ուրախ ենք տեղեկացնել, որ Էրազմուս+ 2023թ-ի ծրագրային Առաջարկների մրցույթը պաշտոնապես մեկնարկել է: Հետևաբար, ցանկացած պետական ​​կամ մասնավոր հաստատություն, որն ակտիվ է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ոլորտում, կարող է դիմել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ֆինանսավորման համար:

Հրապարակվել է նաև Էրազմուս+ ծրագրի նոր 2023թ-ի Ուղեցույցը, որը պարունակում է ողջ տեղեկատվությունը Էրազմուս+ գործողություններին մասնակցելու վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների և գործընկեր կառույցների համար:

Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ ստորև հրապարակված հղումներին.

Առաջարկների մրցույթի հրավեր 2023թ
Ծրագրի Ուղեցույց 2023թ 
2023 թվականի տարեկան աշխատանքային ծրագիր
Մամլո հաղորդագրություն
Փաստերի թերթիկ

Էրազմուս+ բոլոր գործողություններին դիմելու հայտերը պետք է ներկայացվեն առցանց՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորման և տենդերային հնարավորությունների պորտալի միջոցով:

Կրթության և վերապատրաստման համար 2023թ Առաջարկների մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 2 980,70 միլիոն եվրո՝ չհաշված Ժան Մոնե գործողությունները (26,22 միլիոն եվրո): Էրազմուս+-ը շարունակում է իր աջակցությունը ներառման, թվայնացման, կանաչ տեխնոլոգիաների, ակտիվ քաղաքացիության և ժողովրդավարական կյանքում ավելի մեծ մասնակցության համար:

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2022թ