Որոնել

Գյումրիում տեղի ունեցավ «Ես կարող եմ» աշխատանքի տոնավաճառը

Ս․թ․ մայիսի 1-ի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում  «Ես կարող եմ» արշավի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս»-ի կողմից։

Կազմակերպիչների կողմից տարածված հաղորդագրությունում նշվում է․ ««Ես կարող եմ» արշավը մեկնարկել է 2022 թվականին` նպատակ ունենալով մեկ քայլով ևս մոտեցնել հասարակությանը ներառական միջավայրին: Այն ինտեգրված մարքեթինգային արշավ է, որը տարբեր հարթակների ներգրավմամբ փորձում է հասարակությանը փոխանցել այն պարզ միտքը, որ հատուկ կարիքներով մարդիկ ԿԱՐՈՂ ԵՆ սովորել, աշխատել, երազել, կյանք տալ և պարզապես վայելել կյանքը, ուղղակի մենք պետք է բաց լինենք նրանց ընդունելուն: #թույլտուր` բոլորիս առաջին և կարևոր քայլն է»:

Տոնավաճառին մասնակցել է նաև Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը՝ ներկայացնելով հասանելի կրթաթոշակային ծրագրերը։ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակին էին միացել նաև Շիրակի պետական համալսարանի ուսանող-կամավորները՝ ներկայացնելով ուսանողների համար հասանելի հնարավորությունները։[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2022թ