Տեղեկատվական հանդիպում Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի նախաձեռնությամբ
Ս․թ․ մարտի 9-ին Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում։ Հանդիպման հիմնական լսարանը ԵՄ-Հայաստան․ Գործընկերություն հանուն երիտասարդների շրջանակում իրականացվող Ձմեռային դպրոցի 35 մասնակիցներն են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերից և Երևան քաղաքից։
Հանդիպման թեման էր «ԵՄ-Հայաստան համագործակցությունը կրթության ոլորտում. Էրազմուս+ փոխանակման և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր»։
Հանդիպման ընթացքում Էրազմուս+ ծրագրի հիմնական ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի համակարգող Լանա Կառլովան, իսկ ծրագրի պատասխանատու Վարդ Ղուկասյանը մանրաման անդրադարձ կատարեց միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրերին և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին։
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի կողմից տրամադրված լուսանկարները հասանելի են այստեղ։