Որոնել

Կայացավ GROW 4 տոնավաճառը

2022 թ․-ի փետրվարի 18-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ի կողմից կազմակերպված GROW 4 ամենամյա աշխատանքի էքսպոն։

Ամեն տարի աշխատանքային տոնավաճառին մասնակցում են մոտ 40 տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական և սոցիալական ոլորտների փորձագետներ։ Ընդհանուր առմամբ միջոցառումը հյուրընկալում է 1500-2000 մասնակցի։

Տոնավաճառի շրջանակում Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը ևս ներկայացել է տաղավարով՝ տեղեկատվություն տրամադրելով բուհերի դասախոսների, ուսանողների և վարչական աշխտակիցների համար նախատեսված միջազգային կրեդիտային շարժունության հնարավորությունների և Էրազմուս Մունդուս համատեղ մագիաստրոսական կրթաթոշակների վերաբերյալ։[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2022թ