Որոնել

Կարողությունների զարգացումը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը նախատեսել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ անց կացնել հանդիպումներ, որոնք միտված կլինեն վերջիններիս կարողությունների զագացմանը։

Հանդիպումները թիրախային պլանավորելու նպատակով անց է կացվել առցանց քննարկում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մոտ 90 ներկայացուցիչների հետ, գնահատվել նրանց կարիքները։

Հաշվի առնելով, որ 2021-2027 թվականների ընթացքում հայաստանյան միջին մասնագիտական հաստատությունների համար արդեն հասանելի է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող կարողությունների զարգացման ծրագրերը, հաստատությունների աշխատակիցների կարողությունների բարելավման անհրաժեշտությունը մեծանում է։ Ըստ անց կացված գնահատման՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցները ունեն հաղորդակցության հմտությունների, որակի ապահովմանն առնչվող հարցերի, միջազգայնացման, ժամանակի կառավարման, ծրագրի կառավարման և այլ առաջնահերթ կարողությունների կառուցման և/կամ բարելավման անհրաժետություն։

Վերոնշյալի համատեքստում «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի հետ համատեղ ս․թ․ ապրիլի 21-ին և մայիսի 3-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը անց է կացրել երկու առցանց հանդիպումներ։

Հանդիպում-վերապատրաստումները անց կացվեց Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի հիմնադիր, նախագահ «ՄԿՈՒ – համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանի կողմից։ Հանդիպման ընթացքում մասնակիցները մանրամասն ծանոթացան կարողությունների զարգացման ծրագրերին, բարելավեցին իրենց հմտությունները ծրագրային թիմի ձևավորման, բանակցային հմտությունների, գործընկերների ընտրության և այլ կարևոր ուղղություններով

Հրապարակված է․Նորություններ 2022թ