Մասնակցություն «Համալսարանների երրորդ առաքելությունը․ գործընկերություն հանուն սոցիալական և տնտեսական զարգացման» խորագրով միջազգային սեմինարին
Մայիսի 13-14-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Հայասանի պետական մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետ Տիգրան Միքայելյանը մասակցեցին Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում տեղի ունեցած «Համալսարանների երրորդ առաքելությունը․ գործընկերություն հանուն սոցիալական և տնտեսական զարգացման» խորագրով միջազգային սեմինարին։ Սեմինարը կազմակերպվել էր «Աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետներին» կազմակերպության և Ուզբեկստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից։
Համալսարանների երրորդ առաքելությունը իրենից ներկայացնում է հասարակության մեջ նրանց ներդրումը՝ խթանելով բիզնեսը, հետազոտությունը, շարունակական կրթությունը և նորարարական նախագծերը, ինչպիսիք են խելացի քաղաքները և կայուն տեխնոլոգիաները:
Սեմինարի նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես են համալսարանները նպաստում հասարակության կարիքների լուծմանը, ինչպիսի ներդրում ունեն նրանք տեղական էկոհամակարգերում և գնահատել, թե որքանով են այդ ներդրումները հարմարեցված կոնկրետ համատեքստերին:
Սեմինարի ընթացքում փորձագետները մասնակիցներին ներկայացրին համալսարանների այսպես կոչված «երրորդ առաքելությունը» առավելագույնի հասցնելու ռազմավարությունները և գործիքները (օրինակ՝ դասավանդման և ուսուցման նորարարությունը, թվայնացումը, իրազեկումը, շարունակական կրթության ապահովումը և այլն), իսկ մասնակիցները ուսումնասիրեցին թեմայի վերաբերյալ տարբեր դեպքեր, հաջողության պատմություններ, որոնք օրինակելի կարող են լինել մասնակից բուհերի կողմից մասամբ կամ ամբողջությամբ ներդրվելու համար։
Այս ամենից զատ՝ սեմինարը ևս մեկ հնարավորություն էր աշխարհի 25 երկրներից ժամանած գործընկերների հետ արդեն իսկ ունեցած կապերը վերահաստատելու և նոր կապեր ստեղծելու համար։