Որոնել

Category: News & Events 2024

Տեղի ունեցավ «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով Էրազմուս+ միջազգային աշխատաժողովը
Նոյեմբերի 5-6-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվեց «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով Էրազմուս+ միջազգային աշխատաժողովը, որը համախմբեց հայաստանյան բուհերի ներկայացուցիչներին, քաղաքականություն մշակողներին, հոգեբաններին, դասախոսներին՝ քննարկելու կրթության հասանելիության խնդիրները, բարձրագույն կրթության մեջ հավասարության և ներառականության կարևորությունը: Աշխատաժողովը կազմակերպեցին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը՝ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ (ԲԿԲՓ) Ռուզաննա Մինասյանի (ՀԳՊԱ Ակադեմիական ծրագրերի մշակման [...]
Կարդալ ավելին
«Էրազմուս օրեր 2024» միջոցառումները Հայաստանում
Հոկտեմբերի 14-19-ը «Էրազմուս օրեր 2024» միջազգային տոնակատարությունների շրջանակներում Հայաստանի մի շարք կրթական հաստատություններ, այդ թվում՝  Երևանի պետական համալսարանը,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (Հանդիպում՝ նվիրված գիտաշխատողների հաջողության պատմություններին),  Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան (Արդյունքների և տպավորությունների շնորհանդես),  Եվրասիա միջազգային համալսարանը,  Գավառի պետական համալսարանը (Հանդես եկան եվրոպական բուհերում ուսումնառած և դասավանդած ԳՊՀ-ականները),  Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (Հանդիպումներ ՀԱԱՀ-ի [...]
Կարդալ ավելին
Միջազգային աշխատաժողով՝ «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով
Նոյեմբերի 5-6-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում (Իսահակյան 36) տեղի կունենա «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով միջազգային աշխատաժողովը։  ՆՊԱՏԱԿԸ Աշխատաժողովը նպատակ ունի՝ բարձրացնել բարձրագույն կրթության մեջ հավասարության և ներառականության կարևորության մասին իրազեկվածությունը և բացահայտել Հայաստանի և Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (EHEA) առկա մարտահրավերները, լիարժեք պատկերացում տալ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում գործող քաղաքականությունների, շրջանակների [...]
Կարդալ ավելին
էրազմուս+-ի հնարավորությունները Erasmus+4ME միջոցառման շրջանակներում
«Էրազմուս օրեր 2024» միջազգային տոնակատարությունների շրջանակներում հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Erasmus+4ME» միջոցառումը, որը կազմակերպել էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը և «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ը։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել Էրազմուս+ ծրագրի ֆինանսավորման հնարավորությունները՝ հայաստանյան անհատ դիմորդների համար, ոգեշնչել ու մոտիվացնել նրանց՝ ներկայացնելով ծրագրի շրջանավարտների հաջողության պատմությունները։ Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 130 երիտասարդներ և [...]
Կարդալ ավելին
Կայացավ Mundus Talks վեբինարը
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հոկտեմբերի 11-ին  անցկացրեց «Մունդուս Talks» հանդիպումների շարքի հերթական հանդիպումը՝ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերի հայ կրթաթոշակակիրների հետ։ «Կերտի՛ր ապագադ՝ Էրազմուս Մունդուսի միջոցով» խորագրով առցանց հանդիպման ընթացքում իրենց արժեքավոր փորձով կիսվեցին Էրազմուս Մունդուս ծրագրերի շրջանավարտներ  Աննա Նահապետյանը («Մշակութային լանդշաֆտի, ժառանգության, հիշողության և հակամարտությունների դինամիկան» DYCLAM+ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի 2022-2024թթ․ [...]
Կարդալ ավելին
Էրազմուս+ը ԴիջիԹեք Էքսպո 2024-ում
Հոկտեմբերի 4-6-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը մասնակցեց ԴիջիԹեք Էքսպո 2024-ին, որը տեղի ունեցավ Մերիդիան էքսպո կենտրոնում: Տեխնոլոգիական առաջնթացին միտված այս ցուցահանդեսի ընթացքում մեր թիմը  խորհրդատվություն տրամադրեց շուրջ 800 մասնակիցների:   Տեղեկություն տրվեց Էրազմուս+-ի  նորարարական կրթական ծրագրերի և ընձեռած հնարավորությունների մասին: Ներկայացվեցին մի շարք կարևոր ծրագրեր, այդ թվում` Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագիրը, ընթացակարգը, կրթաթոշակային համակարգը, ինչպես [...]
Կարդալ ավելին
Erasmus+4ME․ բացահայտենք էրազմուս+-ի հնարավորությունները քեզ համար
«Էրազմուս օրեր 2024»-ի շրջանակներում հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00 Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա «Erasmus+4ME» միջոցառումը, որը կազմակերպվում է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի (ESN Armenia) կողմից։  «Էրազմուս օրեր 2024»-ը վեցօրյա միջազգային տոնակատարությունների շարք է, որը համախմբում է մարդկանց ամբողջ աշխարհում՝ ցուցադրելու Էրազմուս+ ծրագրի հնարավորությունները և խթանելու նրա տված օգուտների լայն շրջանակը: [...]
Կարդալ ավելին
Մունդուս Talks. «Կերտի՛ր ապագադ՝ Էրազմուս Մունդուսի միջոցով»
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը սիրով հրավիրում է մասնակցել Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերի հայ կրթաթոշակակիրների հետ իրականացվող «Մունդուս Talks» հանդիպումների շարքի հերթական հանդիպմանը։ Ս/թ հոկտեմբերի 11-ին, ժ․ 19:00 ZOOM հարթակում տեղի կունենա «Կերտի՛ր ապագադ՝ Էրազմուս Մունդուսի միջոցով» խորագրով առցանց հանդիպումը, որին կմասնակցեն Աննա Նահապետյանը («Մշակութային լանդշաֆտի, ժառանգության, հիշողության և հակամարտությունների դինամիկան» DYCLAM+ Էրազմուս Մունդուս [...]
Կարդալ ավելին
Տեղեկատվական հանդիպում Իջևանում

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը մասնակցեց Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպմանը Իջևանի «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում։ Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզից շուրջ 40 երիտասարդներ։ Տեղեկատվական հանդիպման ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց․ Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունները և հիմնական ծրագրային ուղղությունները, Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրին դիմելու պայմանները, անհրաժեշտ […]

Կարդալ ավելին
Հրապարակվել են Էրազմուս+ ծրագրի 2024թ․ մրցույթի CBVET և JMA գործողությունների արդյունքները

Հայտնի են Էրազմուս+ ծրագրի 2024թ․ մրցույթի «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» (CBVET) և «Ժան Մոնե Գործողություններ» (JMA) գործողությունների արդյունքները։  Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում Եվրոպական հանձնաժողովը Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» (CBVET) գործողության շրջանակներում մրցույթին դիմած 280 վավեր նախագծի առաջարկներից հավանություն է տվել 72-ին (հաջողության գործակից՝ 26%): Էրազմուս+ ծրագրին չասոցացված երրորդ երկրներից 78-ը (այդ թվում՝ Հայաստանը) ընդգրկված […]

Կարդալ ավելին