Որոնել

Էրազմուս+ը ԴիջիԹեք Էքսպո 2024-ում

Հոկտեմբերի 4-6-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը մասնակցեց ԴիջիԹեք Էքսպո 2024-ին, որը տեղի ունեցավ Մերիդիան էքսպո կենտրոնում: Տեխնոլոգիական առաջնթացին միտված այս ցուցահանդեսի ընթացքում մեր թիմը  խորհրդատվություն տրամադրեց շուրջ 800 մասնակիցների:  

Տեղեկություն տրվեց Էրազմուս+-ի  նորարարական կրթական ծրագրերի և ընձեռած հնարավորությունների մասին: Ներկայացվեցին մի շարք կարևոր ծրագրեր, այդ թվում` Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագիրը, ընթացակարգը, կրթաթոշակային համակարգը, ինչպես նաև Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագիրը, մասնակցության պայմանները և կրթաթոշակ ստանալու հնարավորությունները: Հայաստանի երիտասարդները հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվել Էրազմուս+ ծրագրի թիմի անդամների, կամավորների և շրջանավարտների հետ՝ ստանալով կարևոր տեղեկատվություն ծրագրի շրջանակներում կրթական բազում հնարավորությունների մասին: 

Այսպիսի միջոցառումներն էականորեն նպաստում են ծրագրի նկատմամբ երիտասարդների  հետաքրքրության և ներգրավվածության աճին, ինչպես նաև Հայաստանի կրթական համակարգի ինտեգրմանը միջազգային հարթակներում։

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը սիրով հրավիրում է մասնակցել մեր գալիք միջոցառումներին՝

  • Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերի հայ կրթաթոշակակիրների հետ իրականացվող «Մունդուս Talks» հանդիպումների շարքի հերթական հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժ․ 19:00 ZOOM հարթակում,
  • ինչպես նաև  «Էրազմուս օրեր 2024»-ի շրջանակներում հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00 Հայաստանի ազգային գրադարանում կայանալիք «Erasmus+4ME» միջոցառմանը, որը կազմակերպվում է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի (ESN Armenia) կողմից։ 
Հրապարակված է․News & Events 2024, Նորություններ