Որոնել

Erasmus+4ME․ բացահայտենք էրազմուս+-ի հնարավորությունները քեզ համար

«Էրազմուս օրեր 2024»-ի շրջանակներում հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00 Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա «Erasmus+4ME» միջոցառումը, որը կազմակերպվում է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի (ESN Armenia) կողմից։ 

«Էրազմուս օրեր 2024»-ը վեցօրյա միջազգային տոնակատարությունների շարք է, որը համախմբում է մարդկանց ամբողջ աշխարհում՝ ցուցադրելու Էրազմուս+ ծրագրի հնարավորությունները և խթանելու նրա տված օգուտների լայն շրջանակը:

Հոկտեմբերի 15-ին կայանալիք միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ ծրագրի ֆինանսավորման հնարավորությունները՝ հասանելի հայաստանյան անհատ դիմորդների համար, ոգեշնչել ու մոտիվացնել նրանց՝ ներկայացնելով ծրագրի շրջանավարտների հաջողության պատմությունները։

Մասնավորապես՝ միջոցառման ընթացքում կներկայացվեն Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» գործողությունը, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը, «Էրազմուս+ Երիտասարդություն» կարճաժամկետ, կամավորական ծրագրերը և այդ ծրագրերի շրջանավարտների հաջողության պատմությունները։ 

Հանդիպմանը հրավիրված են նաև «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության հայաստանյան ներկայացուցիչները, ովքեր կպատմեն իրենց գործունեության, ինչպես նաև տվյալ նախաձեռնությանն անդամակցելու հնարավորությունների մասին։ 

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղմամբ։

Հրապարակված է․News & Events 2024, Նորություններ