Որոնել

Մունդուս Talks. «Կերտի՛ր ապագադ՝ Էրազմուս Մունդուսի միջոցով»

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը սիրով հրավիրում է մասնակցել Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերի հայ կրթաթոշակակիրների հետ իրականացվող «Մունդուս Talks» հանդիպումների շարքի հերթական հանդիպմանը։

Ս/թ հոկտեմբերի 11-ին, ժ․ 19:00 ZOOM հարթակում տեղի կունենա «Կերտի՛ր ապագադ՝ Էրազմուս Մունդուսի միջոցով» խորագրով առցանց հանդիպումը, որին կմասնակցեն Աննա Նահապետյանը («Մշակութային լանդշաֆտի, ժառանգության, հիշողության և հակամարտությունների դինամիկան» DYCLAM+ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի 2022-2024թթ․ շրջանավարտ, Էրազմուս Մունդուս Ասոսացիայի հայաստանյան ներկայացուցիչ) և Սուսաննա Դանիելյանը («Թարգմանչական տեխնոլոգիաների եվրոպական մագիստրատուրա» EM TTI Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, 2022-2024թթ․)։

Հանդիպման նպատակն է հետաքրքրված անձանց ներկայացնել ծրագրին դիմելու գործընթացի նրբությունները, ուսման ընթացքը և ազդեցությունը՝ ուսանողների կյանքի և կարիերայի վրա։ Խոսնակները մասնավորապես կներկայացնեն․

  • ինչպես առավել արդյունավետ կազմել դիմումի փաթեթը, խորհուրդներ ապագա դիմորդներին,
  • ինչպիսի ակադեմիական և հետազոտական փորձառություն են ունեցել,
  • ինչ մարտահրավերների են հանդիպել և ինչպես լուծել դրանք,
  • ինչ սոցիալական ծրագրերի, պրակտիկաների են մասնակցել,
  • նեթվորքինգային ինչ հնարավորություններ են ունեցել և ինչպես օգտագործել,
  • ինչպիսին էր տարբեր երկրներում ապրելու և սովորելու իրենց փորձը, ինչ մշակութային մարտահրավերների են բախվել, որոնք են մշակութային բազմազանության առավելությունները,
  • ինչ ազդեցություն կարող է ունենալ ծրագիրն իրենց կարիերայի զարգացման վրա։

Խոսնակներից Աննա Նահապետյանը նաև կներկայացնի Էրազմուս Մունդուս ասոցացիայի առաջիկա պլանները և ակնկալվող գործունեությունը Հայաստանում:

Հանդիպման ավարտին խոսնակները կպատասխանեն մասնակիցների հարցերին և իրենց հաջողված փորձի օրինակով մոտիվացիայի մեծ չափաբաժին կփոխանցեն նրանց։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Հրապարակված է․News & Events 2024