Որոնել

Category: News & Events 2024

Տեղեկատվական հանդիպում Դիլիջանում

Հուլիսի 31-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները Դիլիջանի համայնքային կենտրոնում մասնակցեցին Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան և այլ համայնքից շուրջ 25 երիտասարդներ։ Տեղեկատվական հանդիպման ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունները և հիմնական ծրագրային ուղղությունները։ Այնուհետև ծրագրի մենեջեր Արփինե Հունանյանը […]

Կարդալ ավելին
Տեղեկատվական հանդիպում Արարատի պետական քոլեջում
Հուլիսի 26-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը անցկացրեց տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ Արարատի պետական քոլեջում՝ քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյանի հրավերով։ Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից ՄԿՈւ ոլորտին տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունները և դրանց ձեռքբերման պայմանները։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության մանրամասները, մասնակցության պայմանները, կոնսորցիումի [...]
Կարդալ ավելին
Հրապարակվել է Էրազմուս+ ծրագրի 2024թ․ մրցույթի արդյունքների առաջին մասը
Հայտնի են Էրազմուս+ ծրագրի 2024թ․ մրցույթի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» (CBHE) գործողության արդյունքները։ Եվրոպական հանձնաժողովը մրցույթին դիմած 896 վավեր նախագծի առաջարկներից հավանություն է տվել 151-ին (հաջողության գործակից՝ 17%): Էրազմուս+ ծրագրի կողմից hայաստանյան մասնակցությամբ կֆինանսավորվեն 2 նախագծեր՝  Fostering Socially Distanced and Inclusive on-Campus Education in Armenian HEIs (eCAMPUS), Promoting Values Education in South Caucasus Higher [...]
Կարդալ ավելին
Նոր համագործակցությունների հաստատում արտասահմանյան բուհերի հետ
Հուլիսի 1-3-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի մենեջեր Արփինե Ջրաղացպանյանը մասնակցեցին Վառնայի տնտեսագիտական համալսարանում (Բուլղարիա) անցկացվող «Միջազգային շաբաթ» միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցում էին 11 երկրների (Բուլղարիա, Լատվիա, Լեհաստան, Պորտուգալիա, Իսպանիա, Գերմանիա, Թուրքիա, Սերբիա, Գանա, Եգիպտոս, Հորդանան) բուհերի ակադեմիական և վարչական անձնակազմի շուրջ 50 ներկայացուցիչներ։  Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց գործունեությանը, [...]
Կարդալ ավելին
Համագործակցություն Էրազմուս+ ազգային գործակալությունների հետ
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը շարունակում է նոր համագործակցությունների շրջանակը։ 2024թ․ առաջին կիսամյակի ընթացքում տեղի ունեցան առցանց հանդիպումներ Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Դանիայի, Էստոնիայի, Լեհաստանի և Շվեդիայի Էրազմուս+ ազգային գործակալությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Էրազմուս+ ծրագրի մի շարք գործողությունների շրջանակում տեղեկատվական և նեթվորքինգային միջոցառումների իրականացման և նախագծերում նոր հաստատությունների ներգրավման վերաբերյալ հարցեր։ Հետևե՜ք մեզ՝ ամենաթարմ նորությունների մասին [...]
Կարդալ ավելին
Հանդիպում Էրազմուս Մունդուս 2024թ. կրթաթոշակակիրների հետ ԵՄ պատվիրակությունում
Հունիսի 27-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունում կայացավ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի 2024թ․ հայ կրթաթոշակակիրների համար կազմակերպված հանդիպումը։ Եվրոպական միության ֆինանսավորման շնորհիվ 7 անհատներ առաջիկա 2 տարիների ընթացքում ստանալու են մագիստրոսական կրթություն Պորտուգալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում, Հունաստանում, Իտալիայում, Մալթայում և այլ երկրներում` հետևյալ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի շրջանակներում․ European Master on Embedded [...]
Կարդալ ավելին
Տեղի ունեցավ «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումը
Հունիսի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել Էրազմուս+ ծրագրի վերջին՝ 2023թ․ մրցույթի արդյունքում դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և ծավալել քննարկումներ՝ ուղղված այդ նախագծերի իրականացման, ոլորտի մարտահրավերների ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը։ Միջոցառմանը [...]
Կարդալ ավելին
Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024
Հունիսի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումը։ Միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ ծրագրի վերջին՝ 2023թ․ մրցույթի արդյունքում դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և ծավալել քննարկումներ՝ ուղղված այդ նախագծերի իրականացման և ընդհանուր առմամբ՝ ոլորտի մարտահրավերների ու դրանց լուծման [...]
Կարդալ ավելին
Կայացավ «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» աշխատաժողովը
Հունիսի 6-7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացավ «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» աշխատաժողովը, որի թիրախում էին կրթության ոլորտում քաղաքականություն մշակողները և բուհերի վարչական (հատկապես՝ ղեկավար) անձնակազմի ներկայացուցիչները: Հունիսի 6-ին աշխատաժողովը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի, [...]
Կարդալ ավելին
Մենք փնտրում ենք կամավորների
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հայտարարում է կամավորների հավաքագրում հետևյալ աշխատանքների համար՝ կազմակերպչական աշխատանքների իրականացում միջոցառումների ընթացքում, կոնտակտային տվյալների և տեղեկատվության հավաքագրում, տեսա- և լուսանկարահանում միջոցառումների ընթացքում, անիմացիոն հոլովակների պատրաստում, մեդիա նյութերի պատրաստում, լրագրողական աշխատանքների իրականացում, տեխնիկական և համակարգչային աջակցություն և այլն։ Կամավորական աշխատանքները պատշաճ ձևով իրականացնելու դեպքում տրամադրվում է սերտիֆիկատ։ Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 16-ը։ [...]
Կարդալ ավելին