Որոնել

Հրապարակվել են Էրազմուս+ ծրագրի 2024թ․ մրցույթի CBVET և JMA գործողությունների արդյունքները

Հայտնի են Էրազմուս+ ծրագրի 2024թ․ մրցույթի «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» (CBVET) և «Ժան Մոնե Գործողություններ» (JMA) գործողությունների արդյունքները։ 

Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում

Եվրոպական հանձնաժողովը Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» (CBVET) գործողության շրջանակներում մրցույթին դիմած 280 վավեր նախագծի առաջարկներից հավանություն է տվել 72-ին (հաջողության գործակից՝ 26%): Էրազմուս+ ծրագրին չասոցացված երրորդ երկրներից 78-ը (այդ թվում՝ Հայաստանը) ընդգրկված են այս 72 նախագծերում։ 

Նախագծերի՝ ըստ տարածաշրջանների բաշխվածությունը հետևյալն է՝

  • Արևմտյան Բալկաններ՝ 22 նախագիծ.
  • Արևելյան գործընկերություն՝ 9 նախագիծ.
  • Հարավային Միջերկրածովյան երկրներ՝ 11 նախագիծ.
  • Աֆրիկա՝ 23 նախագիծ, 
  • Լատինական Ամերիկա՝ 6 նախագիծ.
  • Կարիբյան ավազան՝ 1 նախագիծ:

Էրազմուս+ ծրագրի կողմից hայաստանյան մասնակցությամբ կֆինանսավորվեն 4 CBVET նախագծեր՝ 

  1. Enhanced Learning Experiences for VET (ELE_VET),
  2. Implementing Mock Accreditation for supporting quality assurance in Armenian VET institutions (QA4VET),
  3. Strengthening work force potential in the renewable-energy sector (REnForce),
  4. Women Engagement Boost in Technology (W.E.B. in Tech).

ELE_VET նախագծի համակարգողն է Եվրոպական դրամաշնորհների միջազգային ակադեմիան Իտալիայից։ Հայաստանից ներգրավված են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը և «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ն։ Նախագծի մյուս գործընկերները Պորտուգալիայից և Ադրբեջանից են։

QA4VET նախագծի համակարգողն է ARACIP հաստատությունը Ռումինիայից։ Հայաստանից ներգրավված են Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջաային թիվ 2 պետական քոլեջը, «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն, Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։ Նախագծում ներգրավված է նաև գործընկեր հաստատություն Գերմանիայից։

REnForce նախագծի համակարգողն է RISEBA Կիրառական գիտությունների համալսարանը Լատվիայից։ Հայաստանից ներգրավված են «Արփի Սոլար» ընկերությունը, Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջը, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Բացի հայկական ու լատվիական հաստատություններից՝ նախագծում ներգրավված են գործընկերներ նաև Ուկրաինայից, Բելգիայից և Չեխիայից։

W.E.B. in Tech նախագծի համակարգողն է «ԵՎՐՈ ՄԱՄՄԵ» հաստատությունը Իտալիայից։ Հայաստանից նախագծում ներգրավված է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը, նաև գործընկերներ Ուկրաինայից, Մալթայից, Վրաստանից և Իտալիայից։

Նախագծերի մասին լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն մեր կայքի համապատասխան բաժնում՝ հայաստանյան մասնակցությամբ CBVET նախագծերի ցանկում։ 

Ժան Մոնե Գործողություններ

Էրազմուս+ «Ժան Մոնե Գործողությունների» շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը ստացել է «Ժան Մոնե Մոդուլի» 1055 հայտադիմում, որոնցից հավանություն է տվել 178-ին (հաջողության գործակից՝ 16,9%): 

Հայաստանյան հայտադիմումներից ֆինանսավորվել է Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացրած GreenPoLe (The European Green Deal in the EU and Beyond: Greening Armenian Policy and Legislation in Line with European Standards for a Sustainable and Resilient Society) Ժան Մոնե մոդուլի նախագծային առաջարկը։ Նախագծի տևողությունը 3 տարի է, նախատեսված բյուջեն՝ 35.000 եվրո։

Շնորհավորում ենք բոլոր գործընկերներին և մաղթում բեղումնավոր աշխատանք առաջիկա տարիների ընթացքում։ 

Հրապարակված է․News & Events 2024