Տեղեկատվական հանդիպում Դիլիջանում
Հուլիսի 31-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները Դիլիջանի համայնքային կենտրոնում մասնակցեցին Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան և այլ համայնքից շուրջ 25 երիտասարդներ։
Տեղեկատվական հանդիպման ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունները և հիմնական ծրագրային ուղղությունները։ Այնուհետև ծրագրի մենեջեր Արփինե Հունանյանը ներկայացրեց Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին դիմելու պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ֆինանսավորման կարգը։ Հաջորդիվ ծրագրի մենեջեր Արփինե Ջրաղացպանյանը ներկայացրեց Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին դիմելու ընթացակարգը և ֆինանսավորման պայմանները։
Ներկայացումներից հետո մասնակիցների և գրասենյակի ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ ակտիվ հարց ու պատասխանի սեսսիա։ Տեղեկատվական հանդիպումը իրականություն դարձավ Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից իրականացվող «Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում։