Ժան Մոնե Գործողություններն ուղղված են խթանելու դասավանդումն ու հետազոտությունը Եվրոպական Միության ուսումնասիրությունների ոլորտում: Այս գործողությունները նաև միտված են նպաստելու երկխոսությանը ակադեմիական աշխարհի և քաղաքականություն մշակողների միջև, մասնավորապես` նպատակ ունենալով ընդլայնել ԵՄ քաղաքականության կառավարումը:
ԵՄ ուսումնասիրությունները ներառում են Եվրոպայի ուսումնասիրությունը ամբողջությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով եվրոպական ինտեգրման գործընթացին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առումներով: Ուղղությունը նաև ընդգրկում է ԵՄ դերը գլոբալիզացված աշխարհում և ազդեցությունը ակտիվ Եվրոպական քաղաքացիության և մարդկանց ու մշակույթների միջև երկխոսության խթանման հարցում:
2015թ․-ից մինչև 2022թ․ հայաստանյան բուհերի և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ հաստատվել և ֆինանսավորվել են 2 Ժան Մոնե ցանցեր, 2 Ժան Մոնե նախագծեր և 4 Ժան Մոնե մոդուլներ: Այս նախագծերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ստորև ներկայացված ցանկում։
Ժան Մոնե Գործողությունները աջակցում են հետևյալ միջոցառումներին`
Բարձրագույն ուսումնական հաստատությունում կարճաժամկետ ուսումնական ծրագիր (կամ դասընթաց) Եվրոպական Միության ուսումնասիրությունների ոլորտում մի: Մոդուլը կարող են լինել՝
- Ընդհանուր կամ ներածական դասընթաց ԵՄ հարցերի վերաբերյալ,
- Մասնագիտացված ուսուցում ԵՄ զարգացումների վերաբերյալ,
- Ամբողջությամբ ճանաչվող ամառային կամ ինտենսիվ դասընթացներ:
Մոդուլ պետք է լինի երեք տարվա տևողությամբ և պետք է ունենա նվազագույնը 40-ժամյա դասավանդում մեկ ուսումնական տարվա ընթացքում: Այդ 40 ժամը ներառում է խմբակային դասախոսություններ, սեմինարներ, և խորհրդատվություն, այդ թվում `հեռակա ուսուցման ձևաչափով, սակայն ոչ անհատական ուսուցում: Բուհերը պետք է աջակցեն և խթանեն մոդուլի համակարգողներին և խթանեն մասնակցությունը դասընթացում կամ ծրագրում:
Դասավանդման պաշտոններ` նախատեսված համալսարանական պրոֆեսորների համար, ովքեր մասնագիտացած են ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում: Ժան Մոնե ամբիոնը պետք է լինի երեք տարվա տևողությամբ և պետք է ունենա նվազագույնը 90-ժամյա դասավանդում մեկ ուսումնական տարվա ընթացքում: Ամբիոնը պետք է նաև իրականացնի առնվազն մեկ լրացուցիչ գործունեություն յուրաքանչյուր ակադեմիական տարում: Այդ 90 ժամը ներառում է խմբակային դասախոսություններ, սեմինարներ, և խորհրդատվություն, այդ թվում `հեռակա ուսուցման ձևաչափով, սակայն ոչ անհատական ուսուցում: Բուհերը պետք է աջակցեն և խթանեն մոդուլի համակարգողներին և խթանեն մասնակցությունը դասընթացում կամ ծրագրում: Ամբիոնի պաշտոն ստանձնողը պետք է լինի դիմորդ բուհի «պրոֆեսոր»-ի կոչումով մշտական աշխատակից: Նա չի կարող լինել հրավիրված պրոֆեսոր դիմելու պահին:
Ժան Մոնե գերազանցության կենտրոնը հավաքում է առաջատար փորձագետների փորձն ու հմտությունները (այդ թվում` Ժան Մոնե ամբիոնների և/կամ Ժան Մոնե մոդուլի համակարգողների) և նպատակ ունի զարգացնելու սիներգիա եվրոպական ուսումնասիրությունների տարբեր առարկաների ռեսուրսների միջև, ինչպես նաև ստեղծելու համատեղ անդրազգային միջոցառումներ և կառուցվածքային կապեր այլ երկրներ ուսումնական հաստատությունների հետ: Ժան Մոնե գերազանցության կենտրոնները մեծ դեր ունեն ուսանողներին, ինչպես նաև քաղաքական գործիչներին, քաղաքացիական ծառայողներին, կազմակերպված քաղաքացիական հասարակությանը և հանրության լայն շերտերին ներգրավվելու գործում:
Ժան Մոնեն աջակցում է ասոցիացիաներին, որոնք իրենց հստակ նպատակ ունեն նպաստելու եվրաինտեգրման գործընթացի ուսումնասիրությանը: Նման ասոցիացիաները պետք է լինեն միջդիսցիպլինար և բաց բոլոր շահագրգիռ դասախոսների, ուսուցիչների և հետազոտողների համար, ովքեր մասնագիտացած են Եվրոպական Միության հարցերով համապատասխան երկրում կամ տարածաշրջանում: Աջակցության կտրամադրվի միայն այն ասոցիացիաներին, որոնք պաշտոնապես գրանցված են և ունեն անկախ իրավական կարգավիճակ:
Ժան Մոնե ցանցերը նպաստում են Եվրոպական Միության ուսումնասիրությունների ոլորտում միջազգային կոնսորցիումների (բուհեր, գերազանցության կենտրոններ, ստորաբաժանումներ, թիմեր, անհատ փորձագետներ և այլն) ստեղծմանը և զարգացմանը: Նրանք աջակցում են տեղեկատվության հավաքագրմանը, փորձի փոխանակմանը, գիտելիքի զարգացմանը և եվրոպական ինտեգրման գործընթացի խթանմանը ողջ աշխարհում: Այս գործողությունը կարող է նաև աջակցություն ցուցաբերել գոյություն ունեցող այն ցանցերին, որոնք խթանում են երիտասարդ հետազոտողների մասնակցությունը ԵՄ-ին առնչվող թեմաներում:
Ժան Մոնե ծրագրերը աջակցում են նորարարությանը և Եվրոպական Միության գաղափարախոսության տարածմանը: Կարելի է իրականացնել միջոցառումների մի լայն շրջանակ՝ ուսումնական նյութերի դիզայնից և մշակումից մինչև միջոցառումների կազմակերպման գործիքների ստեղծում: Այս ծրագրերը հիմնված կլինեն միակողմանի ծրագրային առաջարկների վրա` թեև առաջարկվող գործողությունները կարող են ներառել այլ գործընկերների, և կարող են տևել 12-ից 24 ամիս: