Որոնել

Հրապարակվել է Էրազմուս+ ծրագրի 2024թ․ մրցույթի արդյունքների առաջին մասը

Հայտնի են Էրազմուս+ ծրագրի 2024թ․ մրցույթի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» (CBHE) գործողության արդյունքները։ Եվրոպական հանձնաժողովը մրցույթին դիմած 896 վավեր նախագծի առաջարկներից հավանություն է տվել 151-ին (հաջողության գործակից՝ 17%):

Էրազմուս+ ծրագրի կողմից hայաստանյան մասնակցությամբ կֆինանսավորվեն 2 նախագծեր՝ 

  1. Fostering Socially Distanced and Inclusive on-Campus Education in Armenian HEIs (eCAMPUS),
  2. Promoting Values Education in South Caucasus Higher Education Institutions (PROVE)։

eCAMPUS նախագծի համակարգողն է Երևանի պետական համալսարանը։ Հայաստանից ներգրավված են նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Ծրագրային երկրներից նախագծում ներգրավված են բուհեր Իսպանիայից, Իտալիայից, Պորտուգալիայից և Շվեդիայից։ Նախագծի տևողությունը 4 տարի է։

PROVE նախագծի համակարգողն է Թելավիի Յակոբ Գոգեբաշվիլիի պետական համալսարանը Վրաստանից։ Հայաստանից ներգրավված են Երևանի պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը, իսկ ծրագրային երկրներից՝ բուհեր Ավստրիայից, Հունաստանից, Վրաստանից և Ադրբեջանից։ Նախագծի տևողությունը 3 տարի է։

Նախագծերի մասին լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն մեր կայքի համապատասխան բաժնում՝ հայաստանյան մասնակցությամբ CBHE նախագծերի ցանկում։ 

Շնորհավորում ենք բոլոր գործընկերներին և մաղթում բեղումնավոր աշխատանք առաջիկա տարիների ընթացքում։ 

Հրապարակված է․News & Events 2024