Մայիսի 30-ին Երևանի պետական համալսարանի ISTC կենտրոնում տեղի ունեցավ «ՀՀ բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատում» հետազոտության արդյունքների ներկայացմանն ուղղված հանդիպումը։ Այն կազմակերպել էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը, ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնը և Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետների խումբը։ Հանդիպումը մեկնարկեց Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի ողջույնի խոսքերով։ Այնուհետև Հայաստանում Էրազմուս+ [...]
Հունիսի 6-7-ին կկայանա «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» խորագրով աշխատաժողովը՝ նախատեսված կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների և բուհերի վարչական (հատկապես՝ ղեկավար) անձնակազմի ներկայացուցիչների համար։ Աշխատաժողովը տեղի կունենա Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Այն կազմակերպվում է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խմբի (ԲԿԲՓ) ներկայացուցիչ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի [...]
Մայիսի 24-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը մասնակցեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին։ Փառատոնի «Երիտասարդական անկյուն»-ում գրասենյակի ներկայացուցիչները երիտասարդներին, դասախոսներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, բնապահպաններին և այլ հետաքրքրված անձանց ներկայացրին Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունները: Հատկապես ուշադրության կենտրոնում էին «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում», «Միջազգային կրեդիտային շարժունություն» և «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար» գործողությունները: Բացի այդ՝ Հայաստանում Էրազմուս+ [...]
Մայիսի 13-14-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Հայասանի պետական մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետ Տիգրան Միքայելյանը մասակցեցին Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում տեղի ունեցած «Համալսարանների երրորդ առաքելությունը․ գործընկերություն հանուն սոցիալական և տնտեսական զարգացման» խորագրով միջազգային սեմինարին։ Սեմինարը կազմակերպվել էր «Աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետներին» [...]
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը և ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնը կազմակերպել են հանդիպում, որի ընթացքում Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետների խումբը ակադեմիական հանրությանը կներկայացնի «ՀՀ բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատում» հետազոտության արդյունքները։ Այն տեղի կունենա մայիսի 30-ին, ժամը 15:00 Երևանի պետական համալսարանում։ Հետազոտության շրջանակներում իրականացվել է հարցում, որին մասնակցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած 18 պետական և 1 [...]
Մայիսի 17-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում մասնակցեց «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում կազմակերպված ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի ընթացքում գրասենյակի աշխատակիցները ներկայացրին Էրազմուս+ ծրագրի հնարավորությունները հետաքրքրված անձանց և պատասխանեցին նրանց հարցերին։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես «Կարողությունների զարգացումը ՄԿՈՒ ոլորտում», «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար», «Միջազգային կրեդիտային շարժունություն» և «Էրազմուս Մունդուս [...]
Մայիսի 16-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Երևանի պետական համալսարանում մասնակցեց «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ին։ Էքսպոյի ընթացքում Գրասենյակի աշխատակիցները և կամավորները ներկայացրին Էրազմուս+ ծրագրի հնարավորությունները հետաքրքրված անձանց և պատասխանեցին նրանց հարցերին։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես «Միջազգային կրեդիտային շարժունություն» և «Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական» ծրագրերը, դրանց դիմելու պայմանները, ֆինանսավորման կարգը և այլ մանրամասներ։ Էքսպոյի ընթացքում Գրասենյակը անցկացրեց 2 [...]
Ապրիլի 25-ին և 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակում և իրականացում. ընթացիկ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով տարածաշրջանային սեմինարը։ Այն կազմակերպում էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը՝ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Քրիստինե Գևորգյանի (ԵՊՀ Եվրոպական Ուսումնասիրությունների Կենտրոնի տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի համակարգող) և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համատեղ` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների [...]
Ապրիլի 16-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի» տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին կից «Գիտելիքի Նորարարական Հաբ Տավուշ» կենտրոնում անցկացրին Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական հանդիպում: Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզից 37 երիտասարդներ։ Տեղեկատվական հանդիպումը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի մենեջեր Արփինե Հունանյանի՝ «Էրազմուս+» միջազգային [...]
Ապրիլի 25-26-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակում և իրականացում. ընթացիկ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով տարածաշրջանային սեմինարը։ Այն կազմակերպում է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը՝ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Քրիստինե Գևորգյանի (ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Մագիստրոսական ծրագրերի համակարգող) և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համատեղ` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ [...]