Որոնել

Մասնակցություն «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին

Մայիսի 24-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը մասնակցեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին։ Փառատոնի «Երիտասարդական անկյուն»-ում գրասենյակի ներկայացուցիչները երիտասարդներին, դասախոսներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, բնապահպաններին և այլ հետաքրքրված անձանց ներկայացրին Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունները: Հատկապես ուշադրության կենտրոնում էին «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում», «Միջազգային կրեդիտային շարժունություն» և «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար» գործողությունները: Բացի այդ՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշատակիցները մի շարք բնապահպանական և կրթական կառույցների հետ ապագայում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու համար համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերեցին։

Հրապարակված է․News & Events 2024