Համագործակցություն Էրազմուս+ ազգային գործակալությունների հետ
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը շարունակում է նոր համագործակցությունների շրջանակը։ 2024թ․ առաջին կիսամյակի ընթացքում տեղի ունեցան առցանց հանդիպումներ Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Դանիայի, Էստոնիայի, Լեհաստանի և Շվեդիայի Էրազմուս+ ազգային գործակալությունների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Էրազմուս+ ծրագրի մի շարք գործողությունների շրջանակում տեղեկատվական և նեթվորքինգային միջոցառումների իրականացման և նախագծերում նոր հաստատությունների ներգրավման վերաբերյալ հարցեր։
Հետևե՜ք մեզ՝ ամենաթարմ նորությունների մասին առաջինը տեղեկանալու համար։