Որոնել

Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024

Հունիսի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումը։ Միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ ծրագրի վերջին՝ 2023թ․ մրցույթի արդյունքում դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և ծավալել քննարկումներ՝ ուղղված այդ նախագծերի իրականացման և ընդհանուր առմամբ՝ ոլորտի մարտահրավերների ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը։ 

Միջոցառումը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում էրազմուս+ ազգային գրասենյակը։

Միջոցառման առաջին հատվածում կներկայացվեն «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության, իսկ երկրորդ հատվածում՝ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության շրջանակներում ֆինանսավորված  նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և մարտահրավերները: Միջոցառման երկու հատվածներում կանցկացվեն 2-ական պանելային քննարկումներ։

Միջոցառումը նախատեսված է բարձրագույն կրթության և նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատությունների, կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների, հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և այլ հետաքրքրված անձանց համար։

Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն ու անգլերենն են, գործելու է նաև համաժամանակյա թարգմանություն։

Ստորև կարող եք գտնել միջոցառման օրակարգը։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ մասնակցության համար գրանցումը պարտադիր է։  Գրանցվել կարող եք մինչև հունիսի 18-ը ներառյալ՝ անցնելով հետևյալ հղմամբ

Հրապարակված է․News & Events 2024