Տեղեկատվական հանդիպում՝ Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության վերաբերյալ (առցանց)
Դեկտեմբերի 4-ին` ժ. 14:00, առցանց եղանակով տեղի կունենա Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որն «Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2024» միջոցառումների շարքի հերթական հանդիպումն է։
Թիրախում են ՄԿՈւ հաստատությունները, ինչպես նաև հասարակական և այլ կազմակերպություններ, որոնք որևէ կերպ առնչվում են ՄԿՈւ ոլորտի հետ և կարող են համագործակցել որևէ նախագծի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները կստանան մանրամասն տեղեկատվություն Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության վերաբերյալ, մասնավորապես՝
- ֆինանսավորման ինչպիսի հնարավորություններ է առաջարկում Էրազմուս+-ը ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչներին,
- որոնք են ծրագրին դիմելու հիմնական պայմանները,
- ինչպիսի նախագծային գաղափարներ կարելի է կազմել և դիմել ֆինանսավորման,
- որտեղից սկսել և ինչ քայլերով առաջ շարժվել,
- ինչպես գտնել գործընկերներ,
- և իհարկե մասնակիցները հնարավորություն կունենան ուղղելու իրենց հարցերը խոսնակներին։
Տեղեկատվական հանդիպման օրակարգը հասանելի է ստորև:
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ՝ հետևյալ հղմամբ։