📢🌱Դեպի «կանաչ» կրթություն. «կանաչ» համալսարանների կարողությունների զարգացման հեռանկարները Հայաստանում 🌱
Միացե՜ք մեզ դեկտեմբերի 23-ին` ժամը 14:00-ին՝ «Դեպի «կանաչ» կրթություն. «կանաչ» համալսարանների կարողությունների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով առցանց աշխատաժողովին։ Միջոցառումը կանցկացվի Zoom հարթակում, աշխատանքային լեզուն անգլերենն է։ Բանախոսը Իսպանիայի Էքստրեմադուրայի համալսարանի կենդանաբանության բաժնի պրոֆեսոր Ալֆոնսո Մարսալ Ռեյնոլդսն է (կենսագրություն), ով ունի ավելի քան 25 տարվա փորձ ինչպես գիտահետազոտական աշխատանքների, այնպես էլ կայունության, գլոբալ փոփոխությունների և ԵՄ համատեղ ծրագրերի համատեքստում: Պրոֆեսոր Ռեյնոլդսը համագործակցում է բազմաթիվ միջազգային հետազոտական կենտրոնների հետ և ակտիվորեն նպաստում բարձրագույն ուսումնական հաստատություններում «կանաչ» ռազմավարությունների առաջխաղացմանը։
Օրակարգում կքննարկվեն հետևյալ թեմաները՝
- Կայուն և «կանաչ» կրթության հիմնական սկզբունքները
- «Կանաչ կրթությունը» ԵՄ բուհերում
- ԵՄ համալսարանների առջև ծառացած մարտահրավերները
- EUGREEN՝ Եվրոպական համալսարանների դաշինք կայունության համար
Յուրաքանչյուր թեմայից հետո կտրամադրվի հարցուպատասխանի հնարավորություն՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ։
Օրակարգը հասանելի է ստորև։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ հետևյալ հղմամբ։ 🌱
Աշխատաժողովը կազմակերպում է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը՝ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Գարեգին Համբարձումյանի (Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Միջազգային կապերի դեպարտամենտի պետ) հետ համատեղ` Էրազմուս+ ԲԿԲՓ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։
Comments (No Responses )
No comments yet.