Որոնել

Էրազմուս+ նախագծերի արդյունքները և դրանց կիրառումը

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13:30-ին, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը կիրականացնի առցանց միջոցառում՝ նվիրված բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ նախագծերի արդյունքների և դրանց կիրառման ներկայացմանը։ 

Հանդիպման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» և Ժան Մոնե գործողությունների շրջանակներում ֆինանսավորված և իրականացված նախագծերի արդյունքները, ձեռքբերումները, դրանց ազդեցությունը և կիրառումը, ինչպես նաև ապահովել դրանց վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ տարածումը:

Հանդիպումը բաղկացած կլինի 2 մասից.

  • առաջին մասը նվիրված կլինի Ժան Մոնե գործողություններին (ժ․ 13:30 – 14:10),
  • իսկ երկրորդ մասը՝ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողությանը (ժ․ 14:10 – 15:30)։

Առաջին մասում կներկայացվեն․

  • Ժան Մոնե գործողությունները, դրանց դիմելու կարգը և պայմանները,
  • այս գործողությունների շրջանակներում ֆինանսավորված, Երևանի պետական համալսարանում իրականացված Ժան Մոնե մոդուլի արդյունքները,
  • Երևանի պետական համալսարանի Ժան Մոնե գերազանցության կենտրոնը, որը ֆինանսավորվել է այս տարի և դեռևս առաջինն է Հայաստանում։

Երկրորդ մասում կներկայացվեն «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» (CBHE) գործողության շրջանակներում ֆինանսավորված և իրականացված հետևյալ 4 նախագծերի արդյունքները, դրանց ազդեցությունը և կիրառումը․

  • «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)
  • «Սիմուլյացիան հիվանդի խնամքի ապահովությունը և որակի բարելավումը նախադիպլոմային բժշկական կրթության մեջ» (SAFEMED+)
  • «Աջակցություն անգլերենի ուսուցման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքներին` կրթական եկամտաբերությունը» (SMARTI)
  • «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում» (GEOTAK)

Նշենք նաև, որ 2016 թ․-ից ի վեր՝ Էրազմուս+ CBHE գործողության շրջանակներում ֆինանսավորվել են հայաստանյան բուհերի մասնակցությամբ 44 նախագիծ, որոնք իրենց անգնահատելի և անհերքելի դերն են ունեցել բուհերի միջազգայնացման և ՀՀ կրթական համակարգի բարեփոխման գործում։

Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն է, իսկ օրակարգը հասանելի է ստորև։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ:

Հրապարակված է․News & Events 2024