Որոնել

Category: News & Events 2024

«Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար»․ տեղեկատվական հանդիպում
Մարտի 6-ին, ժ․ 14:30 Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը կիրականացնի «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար» Գործողությանը նվիրված առցանց հանդիպում։ Հանդիպման նպատակն է ներկայացնել Գործողությանը դիմելու կարգը, պայմանները և համագործակցության հնարավոր շրջանակները։ Այս Գործողության շրջանակներում իրականացվող նախագծերը ուղղված են երիտասարդների միջև առցանց փոխանակման գործողությունների կազմակերպմանը՝ նպատակ ունենալով խթանել մասնակիցների միջմշակութային երկխոսության և փափուկ հմտությունների զարգացումը՝ առանց [...]
Կարդալ ավելին
Տեղի ունեցավ գործնական այց դեպի Գյումրի՝ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» Գործողության շրջանակում
Փետրվարի 13-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները և Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի երկու աշխատակիցները գործնական այցով մեկնել էին Գյումրի՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի գործունեությանը ծանոթանալու, Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» Գործողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպում իրականացնելու և Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոնի կողմից Տեխնազիում ծրագրի միջանկյալ շնորհանդեսին մասնակցելու նպատակով։ Օրվա առաջին [...]
Կարդալ ավելին
Տեղի ունեցավ Գերա Այզենախ համալսարանի հետ նեթվորքինգային հանդիպումը
Փետրվարի 9-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Գերմանիայում գործող Գերա Այզենախ կոոպերատիվ համալսարանի հետ համատեղ իրականացրեց նեթվորքինգային հանդիպում, որը համախմբել էր Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններից շուրջ 25 ներկայացուցիչների։ Հանդիպման նպատակն էր կողմերին ներկայացնել երկու երկրներից մասնակից համալսարանների գործունեության շրջանակները, ինչպես նաև ստեղծել հայկական բուհերի և Գերա Այզենախ կոոպերատիվ համալսարանի միջև համագործակցության եզրեր։ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հանդիպման ընթացքում Գերա [...]
Կարդալ ավելին
Տեղի ունեցավ Էրազմուս+ նախագծերի միջև փորձի փոխանակման առցանց հանդիպումը
Հունվարի 31-ին տեղի ունեցավ Էրազմուս+ նախագծերի միջև փորձի փոխանակման առցանց հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Էրազմուս+ նախագծերում արդեն հմուտ բուհական ներկայացուցիչների փորձը, կարևոր խորհուրդներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել Էրազմուս+ նախագծերի մշակման և իրականացման գործընթացում։ Հանդիպումը նաև նպատակ ուներ աջակցել և նախագծերի մշակման լավագույն փորձը փոխանցել այն բուհերին, որոնք պլանավորում են դիմել Էրազմուս+ [...]
Կարդալ ավելին
Տեղի ունեցավ «Էրազմուս+ ազգային գրասենյակների, միջազգային և ազգային համակարգող գրասենյակների ներկայացուցիչների միջև» (NEO-ICP-ENFP) հանդիպումը

Հունվարի 23-25-ը Բելգիայի Բրյուսել քաղաքում տեղի ունեցավ «Էրազմուս+ ազգային գրասենյակների, ինչպես նաև միջազգային և ազգային համակարգող գրասենյակների ներկայացուցիչների միջև» (NEO-ICP-ENFP) հանդիպումը։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակից հանդիպմանը մասնակցեցին համակարգող Լանա Կառլովան և ծրագրի մենեջեր Արփինե Հունանյանը։ Ընդհանուր հաշվով՝ հանդիպմանը մասնակցում էին շուրջ 110 երկրից թվով 180 ներկայացուցիչներ։ Հանդիպումը մեկնարկեց Սոֆի Բերնաերթսի, Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի […]

Կարդալ ավելին
Փորձի փոխանակում Էրազմուս+ նախագծերի միջև
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հրավիրում է ձեզ մասնակցելու Էրազմուս+ նախագծերի միջև փորձի փոխանակմանն ուղղված հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 14:00 առցանց։ Հանդիպման նպատակն է կիսել Էրազմուս+ նախագծերում արդեն բավականին հմուտ բուհական ներկայացուցիչների փորձը, կարևոր խորհուրդներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել և իմանալ Էրազմուս+ նախագծերի մշակման և իրականացման գործընթացում։ Հանդիպումը նպատակ ունի [...]
Կարդալ ավելին
Խորհրդատվական հանդիպում՝ Ժան Մոնե Գործողությունների վերաբերյալ
Հունվարի 22-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց առցանց խորհրդատվական հանդիպում, որը նախատեսված էր այն անձանց համար, ովքեր այժմ մշակում են նախագիծ Էրազմուս+ Ժան Մոնե գործողություններից որևէ մեկի շրջանակներում և այդ գործընթացում աջակցության ու խորհրդատվության կարիք ունեն։ Հանդիպման խոսնակներն էին Երևանի պետական համալսարանի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի համակարգող, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը [...]
Կարդալ ավելին
Հանդիպում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչների հետ
Հունվարի 19-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները հանդիպեցին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Էրազմուս+ ծրագրի իրականացումն ու ընթացքը Հայաստանում։ Հանդիպման ընթացքում Գրասենյակի ներկայացուցիչները Կոմիտեի Միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիանա Սարգսյանին և նույն բաժնի գլխավոր մասնագետ Օֆելյա Զաքարյանին ներկայացրին Էրազմուս+ ծրագրի ձեռքբերումները և իրականացման ընթացքը, մասնավորապես՝ անդրադարձան «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» Գործողության [...]
Կարդալ ավելին
Տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Ֆրանսիական և Եվրոպական քոլեջների աշխատակիցների հետ

Հունվարի 18-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Ֆրանսիական և Եվրոպական քոլեջների աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ «Կարողություննրի զարգացումը ՄԿՈւ ոլորտում» Գործողության առանձնահատկությունները, Առաջարկների մրցույթին դիմելու կարգը, ինչպես նաև հաջողված նախագծերի ընտրության չափանիշները։ Այնուհետև, հարց ու պատասխանի միջոցով մասնակիցները կիսվեցին նախագծի իրենց գաղափարներով, նշեցին ՄԿՈւ ոլորտում առկա բացերը և […]

Կարդալ ավելին
Տեղի ունեցավ հանդիպում՝ ՄԿՈւ հաստատությունների և Sustainability InnoCenter կազմակերպության միջև

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը ՄԿՈւ ոլորտում» Գործողության շրջանակում, հունվարի 15-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը նախաձեռնել էր Հայաստանում գործող ՄԿՈւ հաստատությունների և Շվեդիայի Ուփսալա քաղաքում գործունեություն ծավալող Sustainability InnoCenter կազմակերպության հետ առցանց հանդիպում։  Հանդիպման ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները ծանոթացան միմյանց գործունեությանը, քննարկեցին Հայաստանի ՄԿՈւ ոլորտում առկա կարիքները և մարտահրավերները, ինչպես նաև ներկայացվեցին Շվեդիայում հաջողակ փորձի օրինակներ։ Հանդիպման […]

Կարդալ ավելին