Որոնել

Տեղի ունեցավ միջազգային կապերի բաժինների աշխատակիցների միջև հանդիպումը

Մարտի 28-ին տեղի ունեցավ բարձրագույն կրթական հաստատությունների միջազգային կապերի բաժինների աշխատակիցների միջև հերթական առցանց հանդիպում-քննարկումը։ Հանդիպմանը մասնակցում էին բարձրագույն կրթական հաստատություններից շուրջ 35 ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր վեր հանել
– բարձրագույն կրթության ոլորտում առկա բացերը և խնդիրները,
– Էրազմուս+ ծրագրի շրջանակում նախագծերի իրականացմանը և միջազգայնացմանը խոչընդոտող երևույթները,
– կրթական ոլորտում բարեփոխումների կարիքները, և այլն։

Քննարկման արդյունքում մասնակիցները մատնանշեցին մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ դեպի ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալու դժվարությունները, միջազգային նախագծերի մշակման և իրականացման ընթացքում առաջացած խոչընդոտները, շահառուների հետ համագործակցության, կրեդիտների փոխճանաչման խնդիրները և օրենսդրական դաշտում առկա բացերը։

Վերհանված առաջարկները քննարկվելու են առաջիկա միջոցառումների ժամանակ և տրվելու են լուծման տարբերակներ։

Հանդիպման ընթացքում արված նկարները հասանելի են ներքևում։

Հրապարակված է․News & Events 2024