«Միկրոորակավորումների արդյունավետ նախագծման շրջանակ. լավագույն փորձի ներկայացում և ուղղորդում՝ բարձրորակ միկրոորակավորումների մշակման համար» տարածաշրջանային սեմինար
Մարտի 11-12-ին տեղի կունենա «Միկրոորակավորումների արդյունավետ նախագծման շրջանակ. լավագույն փորձի ներկայացում և ուղղորդում՝ բարձրորակ միկրոորակավորումների մշակման համար» տարածաշրջանային սեմինարը առցանց։ Այն կազմակերպում են Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Արևիկ Օհանյանի (Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական ծրագրերի ղեկավար) և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համատեղ` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։
ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ
ԲԿԲՓ այս տարածաշրջանային սեմինարը թիրախավորում է քաղաքականություն մշակողներին, ԲԿԲՓ-ներին, դասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներին, կրթական ծրագիր մշակողներին, բուհերի և հետազոտական ինստիտուտների միջազգային կապերի բաժինների պատասխանատուներին։
ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Սեմինարի արդյունքում մասնակիցները․
- կտեղեկանան միկրոորակավորումների ուղղությամբ միջազգային քաղաքականությանը, կծանոթանան միջազգային լավագույն փորձին:
- կծանոթանան բարձրորակ, մատչելի միկրոորակավորումների մշակումը խթանող կանոնակարգերին:
- կծանոթանան միկրոորակավորումների մշակման ընթացակարգերին, ինչը նպաստում է աշխատուժի կարողունակությունների շարունակական զարգացմանը, ցկյանս ուսուցման աջակցմանը։
ԽՈՍՆԱԿ
Կիարա Ֆինոկիետտին CIMEA – NARIC Italia կազմակերպության տնօրենն է: Որպես հետազոտական փորձ ունեցող աշխարհագրագետ, նա հեղինակել է բազմաթիվ հոդվածներ և հրապարակումներ, որոնք կենտրոնացած են միկրոորակավորումների գնահատման, կրթության մեջ էթիկայի, փախստականների որակավորումների ճանաչման, անդրազգային կրթության, թվայնացման և արհեստական բանականության վրա: Նա ակտիվորեն ներգրավված է բարձրագույն կրթության քաղաքականության հետ կապված տարբեր միջազգային աշխատանքային խմբերում և ներկայումս հանդիսանում է ENIC ցանցի նախագահը: Նա մասնակցել է Եվրոպական Միության միկրոորակավորումների բարձրագույն կրթության խորհրդատվական խմբի աշխատանքներին՝ որպես Իտալիայի Կրթության և հետազոտության նախարարության կողմից նույն թեմայով ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչ: Տիկին Ֆինոկիետտին մեծ ներդրում ունի Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում միկրոորակավորումների ճանաչման գործում:
ՎԵԲԻՆԱՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ
Վեբինարը կանցկացվի 2 օր անընդմեջ (մարտի 11-12)՝ յուրաքանչյուր օրը 4 ժամ տևողությամբ: Այս օրերից բացի՝ առանձին օր նվիրված կլինի քաղաքականություն մշակողների համար առցանց խորհրդատվություններին:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒ
Վեբինարների աշխատանքային լեզուն անգլերենն է։
ԳՐԱՆՑՈՒՄ
Վեբինարներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև մարտի 10-ը ներառյալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։