Տեղի ունեցավ «Դասավանդման նոր մեթոդներ. արձագանքելով արհեստական բանականության կողմից ստեղծված մարտահրավերներին» թեմայով հանդիպումը
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Դասավանդման նոր մեթոդներ. արձագանքելով արհեստական բանականության կողմից ստեղծված մարտահրավերներին» թեմայով հանդիպումը, որը վարում էին Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանի դասախոսներ Կատալինա Սոտո դե Պրադո Օտերոն և Լեոնոր Պերես Ռուիսը։
Հանդիպումը համախմբել էր տարբեր կրթական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 60 ներկայացուցիչների և ուսանողների։
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին
- արհեստական բանականության՝ կրթական համակարգի վրա ունեցած ազդեցության դրսևորումները,
- դասավանդման ընթացքում արհեստական բանականության գործիքների կիրառման առավելությունների վերաբերյալ,
- կրթության մեջ արհեստական բանականության օգտագործման հետ կապված բարոյական նկատառումները, և այլն։
Հանդիպման ավարտին մասնակիցների միջև ծավալվեց ինտերակտիվ քննարկում թեմայի շուրջ։
Հանդիպման օրակարգը, սահիկաշարը և լուսանկարները հասանելի են ներքևում։