Որոնել

Մասնակցություն «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ին

Մայիսի 16-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Երևանի պետական համալսարանում մասնակցեց «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ին։
Էքսպոյի ընթացքում Գրասենյակի աշխատակիցները և կամավորները ներկայացրին Էրազմուս+ ծրագրի հնարավորությունները հետաքրքրված անձանց և պատասխանեցին նրանց հարցերին։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես «Միջազգային կրեդիտային շարժունություն» և «Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական» ծրագրերը, դրանց դիմելու պայմանները, ֆինանսավորման կարգը և այլ մանրամասներ։
Էքսպոյի ընթացքում Գրասենյակը անցկացրեց 2 վիկտորինա-մրցույթ, որի հաղթողները ստացան պարգևներ՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի բրենդինգով։

Հրապարակված է․News & Events 2024