Միջազգային սեմինար՝ «Համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակում և իրականացում. ընթացիկ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով
Ապրիլի 25-26-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակում և իրականացում. ընթացիկ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով տարածաշրջանային սեմինարը։ Այն կազմակերպում է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը՝ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Քրիստինե Գևորգյանի (ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Մագիստրոսական ծրագրերի համակարգող) և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համատեղ` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։
ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Երկօրյա սեմինարի արդյունքում մասնակիցները կիմանան համատեղ մագիստրոսական ծրագրերի․
- ստեղծման փուլերի, դրանց տարբեր ձևաչափերի և օգուտների, ակնկալվող մարտահրավերների ու դրանց լուծման ուղիների մասին,
- իրականացման և դրա համար անհրաժեշտ հաղորդակցության ու ղեկավարման մեխանիզմների մասին,
- որակի ապահովման և հավատարմագրման,
- ֆինանսավորման մոդելների և աղբյուրների,
- դրանց վերաբերյալ եվրոպական առաջատար մոտեցումների վերաբերյալ։
ԽՈՍՆԱԿ
Ուլրիկե Կրավագնան հանդիսանում է Գրացի համալսարանի (Ավստրիա) համատեղ ծրագրերի ղեկավարը, ինչպես նաև համակարգում է համալսարանի կողմից իրականացվող «CIRCLE» Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագիրը։
Որպես Ավստրիական բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարական խմբի անդամ՝ նա ներգրավված է եղել Ավստրիայում համատեղ ծրագրերի իրականացման համար իրավական դաշտի նախապատրաստական աշխատանքների մեջ:
Հավելենք նաև, որ նախկինում՝ 2007-2012թթ․ նա նաև եղել է Տեմպուսի կարողությունների զարգացման մի քանի նախագծերի, ինչպես նաև Էրազմուս Մունդուս Գործողություն 2 ծրագրերի համակարգող, որտեղ նա պատասխանատու է եղել ծրագրի ստեղծման, իրականացման և համակարգման, ինչպես նաև ֆինանսական կառավարման և հաշվետվությունների համար:
ՍԵՄԻՆԱՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ
Սեմինարները կանցկացվեն 2 օր անընդմեջ` ապրիլի 25-26-ին, հիբրիդային եղանակով։ Այսինքն՝ մասնակիցները հնարավորություն կունենան միանալ հանդիպմանը և՛ օնլայն, և՛ օֆֆլայն տարբերակով (ԵՊՀ-ում)։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒ
Սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է։
ԳՐԱՆՑՈՒՄ
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ապրիլի 23-ը ներառյալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։