Նեթվորքինգային հանդիպում՝ Հայաստանի և Լիտվայի բուհերի միջև
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը, համագործակցելով Լիտվայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ, սիրով հրավիրում է ՀՀ բուհերի ներկայացուցիչներին մասնակցելու Հայաստանի և Լիտվայի բուհերի միջև նեթվորքինգային հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 11-12-ին։ Հանդիպումը նպատակ ունի հայկական և լիտվական բուհերի միջև ստեղծել համագործակցության հնարավորություններ՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում և դրանից դուրս։
Ապրիլի 11-ին բուհերի միջև հանդիպումը կմեկնարկի ժամը 15:00 Երևանի պետական համալսարանում։ Իսկ ապրիլի 12-ին լիտվական բուհերը կհյուրընկալվեն հայկական բուհեր՝ համագործակցության շրջանակները երկկողմ քննարկելու նպատակով։
Լիտվական կողմից հանդիպմանը մասնակցելու են ներկայացուցիչներ Վիլնյուսի համալսարանից, Վիլնյուսի քոլեջից, Կաունասի քոլեջից, Լիտվայի ծովային ակադեմիայից, Պանևեժիսի քոլեջից և Լիտվայում Էրազմուս+ ծրագրի ազգային գործակալությունից: Խնդրում ենք հաշվի առնել, որ վերը նշված լիտվական քոլեջները տրամադրում են բարձրագույն կրթություն։
Նեթվորքինգային հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն է, իսկ օրակարգին կարող եք ծանոթանալ ստորև։
Սիրով հրավիրում ենք բուհերի թե՛ վարչական, թե՛ ակադեմիական անձնակազմի ներկայացուցիչներին՝ մասնակցելու հանդիպմանը և հնարավորություն ստանալ համագործակցային կապեր ստեղծել լիտվական համալսարանների հետ։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղմամբ մինչև ապրիլի 10-ը ժ․ 18:00: