Սիրով հրավիրում ենք նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (այսուհետ՝ ՄԿՈՒ) ոլորտում գործող պետական և մասնավոր հաստատություններին և կառույցներին ս․թ․ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի ժամանակով ժամը 17:00-ին միանալու Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) կողմից կազմակերպված առցանց տեղեկատվական հանդիպմանը (անգլերեն լեզվով)՝ ծանոթացնելու պոտենցիալ դիմորդներին Էրազմուս+ հիմնական գործողություն 2-ի շրջանակներում «ՄԿՈՒ կարողությունների զարգացում» 2023թ մրցույթի առաջնահերթություններին […]
Մարդկության համար այս դժվարին պատերազմական ժամանակներում հարվածի տակ են հայտնվել ոչ միայն մարդկային կյանքերը, այլև այն արժեքներն ու հավատը, որոնք միշտ կայուն հիմք են տվել և մոտիվացրել շատերիս սովորելու ու ստեղծագործելու՝ ի բարօրություն հասարակության։ Էրազմուս+ ծրագրի մասնակիցները վկայում են, որ այս ծրագիրն իրենց օգնել է դառնալ ավելի ինքնուրույն, ուժեղ և տոկուն՝ պատրաստ դիմակայելու կյանքի դժվարություններին: […]
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամի հետ համատեղ, շարունակում է հանդիպումները հայաստանյան միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Այսպիսով՝ ս․թ․ սեպտեմբերի 9-ին հանդիպում է տեղի ունեցել Վարդենիսի Բադեյան պետական քոլեջում, ս․թ․ սեպտեմբերի 27-ին Տավուշի Տարածաշրջանային պետական քոլեջում, ս․թ․ հոկտեմբերի 3-ին Դիլիջանի արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր նաև Դիլիջանի պետական և Դիլիջանի […]
Ս․թ․ սեպտեմբերի 28-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ, առցանց հանդիպում էր կազմակերպել 2022 թվականի էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի կրթաթոշակակիրների հետ։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը, Միջազգային աջակցության/Համագործակցության պատասխանատու Դավիթ Ավագյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Խոսնակներն իրենց ելույթներում […]
Սեպտեմբերի 13-14-ին Էրազմուս+ «Ճարտարապետական ժառանգության կայունության ոլորտում կարողությունների զարգացում» (SAH) ծրագրի կոնսորցիումը հանդիպեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ)՝ շարունակելու ծրագրի իրականացումն ու Կառավարման խորհրդի որոշումների քննարկումները: SAH-ը գործարկվել է 2021 թ․-ին և տևելու է 36 ամիս։ Ծրագրի կոնսորցիումի անդամներն են Լ’Աքվիլայի համալսարանը (համակարգող, Իտալիա), Աթենքի ազգային տեխնիկական համալսարանը (Հունաստան), Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի […]
Էրազմուսն, անկասկած, ամենահայտնի եվրոպական ծրագրերից է․ այն, շատերը կարող են ասել, նույնիսկ ամենահաջողված կրթական նորարարություններից մեկն է եվրոպական նորագույն պատմության մեջ: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ ծրագրի անունը ոչ միայն վերաբերում է հոլանդացի հումանիստին [Դեզիդերիուս Էրազմուսին], ով շատերի համար եվրոպական մշակույթի առանցքային դեմքերից է, այլև միևնույն ժամանակ “EuRopean Action Scheme for the Mobility of University Students” […]
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը նախատեսել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ անց կացնել հանդիպումներ, որոնք միտված կլինեն վերջիններիս կարողությունների զագացմանը։ Հանդիպումները թիրախային պլանավորելու նպատակով անց է կացվել առցանց քննարկում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մոտ 90 ներկայացուցիչների հետ, գնահատվել նրանց կարիքները։ Հաշվի առնելով, որ 2021-2027 թվականների ընթացքում հայաստանյան միջին մասնագիտական հաստատությունների համար արդեն հասանելի […]
Ս․թ․ մայիսի 1-ի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Ես կարող եմ» արշավի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս»-ի կողմից։ Կազմակերպիչների կողմից տարածված հաղորդագրությունում նշվում է․ ««Ես կարող եմ» արշավը մեկնարկել է 2022 թվականին` նպատակ ունենալով մեկ քայլով ևս մոտեցնել հասարակությանը ներառական միջավայրին: Այն ինտեգրված մարքեթինգային արշավ է, որը տարբեր հարթակների ներգրավմամբ փորձում է […]
Ս․թ․ մարտի 9-ին Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում։ Հանդիպման հիմնական լսարանը ԵՄ-Հայաստան․ Գործընկերություն հանուն երիտասարդների շրջանակում իրականացվող Ձմեռային դպրոցի 35 մասնակիցներն են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերից և Երևան քաղաքից։ Հանդիպման թեման էր «ԵՄ-Հայաստան համագործակցությունը կրթության ոլորտում. Էրազմուս+ փոխանակման և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր»։ Հանդիպման ընթացքում Էրազմուս+ ծրագրի հիմնական ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց […]
2022 թ․-ի փետրվարի 18-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ի կողմից կազմակերպված GROW 4 ամենամյա աշխատանքի էքսպոն։ Ամեն տարի աշխատանքային տոնավաճառին մասնակցում են մոտ 40 տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական և սոցիալական ոլորտների փորձագետներ։ Ընդհանուր առմամբ միջոցառումը հյուրընկալում է 1500-2000 մասնակցի։ Տոնավաճառի շրջանակում Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը ևս ներկայացել […]