Որոնել

Հրավեր միանալու ՄԿՈՒ ոլորտում կարողությունների զարգացման 2023թ առաջարկների մրցույթին նախապատրաստող առցանց հանդիպմանը

Այս գործողության կարևոր նպատակներն են՝

  • ամրապնդել ՄԿՈՒ համակարգի և աշխատաշուկայի միջև կապերը՝ ավելի լավ համապատասխանեցնելով ՄԿՈՒ-ն  տեղական աշխատաշուկայի հնարավորություններին
  • բարձրացնել ՄԿՈՒ պրոֆիլների  և հմտությունների զարգացմանն ուղղված տեղական/տարածաշրջանային/ազգային ռազմավարությունների ու առաջնահերթությունների միջև կապը
  • զարգացնել ՄԿՈՒ ոլորտում գործող կրթական հաստատությունների կարողությունները հատկապես կառավարման, ներառման, որակի ապահովման, նորարարության և միջազգայնացման  ոլորտներում
  • բարձրացնել դասավանդող անձնակազմի, ղեկավարների և քաղաքականություն մշակողների  տեղեկացվածությունը աշխատաշուկայի և ՄԿՈՒ-ի մոտեցմանն  ուղղված մոդելների մասին (օր՝ դուալ ուսուցում, ուսումնական ծրագրերի մշակում մասնավոր հատվածի գործընկերների հետ և այլն);
  • բարելավել ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների և վերապատրաստողների գիտելիքներն ու տեխնիկական, վարչական և մանկավարժական հմտությունները
  • խթանել ՄԿՈՒ դասախոսների, վերապատրաստողների, ուսանողների և գործատուների (հատկապես մասնավոր հատվածի) ներգրավվածությունը ուսումնական ծրագրերի, պրոֆիլների մշակման և վերապատրաստման բարեփոխումների գործընթացում
  • բարձրացնել ՄԿՈՒ ուսանողների՝ աշխատաշուկայում մրցունակությունը` մշակելով ՄԿՈՒ նոր և նորարարական կրթական ծրագրեր, որոնք կխթանեն նաև վերջիններիս լեզվական և ՏՀՏ հմտությունները
  • համատեղ նախաձեռնությունների միջոցով խթանել համագործակցությունը աշխարհի տարբեր տարածաշրջաններում գործող ՄԿՈՒ հաստատությունների հետ:

Գործողության ընդհանուր բյոջեն  27 116 244 եվրո է։

Հավելյալ մանրամասների, օրակարգի և հղումների համար այցելեք  Գործադիր գործակալության կայքէջը՝ https://www.eacea.ec.europa.eu/news-events/events/online-info-session-new-action-capacity-building-field-vocational-education-and-training-vet-2022-12-07_en

Ուղիղ հեռարձակման հղումը կհրապարակվի առաջիկա շաբաթների ընթացքում վերը նշված կայքէջում: Նախնական գրանցման կարիք չկա:

Դուք կարող եք նախապես Ձեզ հուզող հարցերն ուղարկել EACEA-EPLUS-CBVET@ec.europa.eu էլեկտրոնային հասցեին։ Դրանք կպատասխանվեն հանդիպման ընթացքում կամ ավարտից հետո։

Հրապարակված է․Նորություններ 2022թ, Նորություններ