Որոնել

Նորություններ

Էրազմուս+ ազգային գրասենյակը հյուրընկալեց ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Շխերմերսին

2021 թ. մարտի 30-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Շխերմերսին և իր օգնական Սիրանուշ Գրիգորյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները, և մասնավորապես ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հայ-հոլանդական համալսարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Էրազմուս+ գրասենյակի աշխատակիցները դեսպանին ներկայացրին Ծրագրի միջազգային բարձրագույն […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ ծրագրի 2021 թ․ առաջարկների ներկայացման մրցույթը հրապարակվել է

Մեկնարկել է Էրազմուս+ ծրագրի նոր 2021-2027 թթ․ շրջափուլը: Հրապարակվել են նաև առաջին տարեկան աշխատանքային ծրագիրը և 2021 թ․ առաջարկների ներկայացման մրցույթը: Ծրագրի բյուջեն կազմում է 26,2 միլիարդ եվրո՝ 2014-2020 թվականների 14,7 միլիարդ եվրոյի համեմատ: Այն կհամալրվի  ևս 2.2 միլիարդ եվրոյով ԵՄ այլ արտաքին գործիքներից: Այս ավելացված բյուջեով Էրազմուս+-ը կլինի ավելի ներառական, ավելի թվային և ավելի […]

Կարդալ ավելին
Ամփոփվեց Էրազմուս+ կարողությունների զարգացման նորընտիր 7 ծրագրերի երկօրյա առցանց մեկնարկային հանդիպումը

2021թ. մարտի 17-18-ը տեղի ունեցավ Էրազմուս+ կարողությունների զարգացման 7 նորընտիր ծրագրերի մեկնարկային առցանց հանդիպումը: Այն հյուրընկալեց ավելի քան 120 մասնակիցների 20 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելգիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից և Միացյալ Նահանգներից: Երկօրյա հանդիպումը նվիրված էր Էրազմուս+ կարողությունների զարգացման այն 7 ծրագրերին, որոնք ընտրվել էին Առաջարկների ներկայացման […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ կարողությունների զարգացման 7 նորընտիր ծրագրերի մեկնարկային հանդիպում
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Էրազմուս+ կարողությունների զարգացման 7 նորընտիր ծրագրերի մեկնարկային հանդիպմանը, որը տեղի կունենա 2021թ. մարտի 17-18-ը: ՔՈՎԻԴ-19 համաճարակով պայմանավորված՝ միջոցառումները կանցկացվեն առցանց՝ ZOOM հարթակում: Երկօրյա հանդիպումը նվիրված է Էրազմուս+ կարողությունների զարգացման այն ծրագրերին, որոնք ընտրվել են Առաջարկների ներկայացման 2020թ. մրցույթի արդյունքում: Այն հնարավորություն կընձեռի նոր և փորձառու ծրագրային թիմերին կիսվելու կարողությունների զարգացման [...]
Կարդալ ավելին
ԱլԳ երկրներից դիմորդների համար ԵՀԻ-ի և Վիշեգրադյան հիմնադրամի հետազոտական կրթաթոշակներ

Եվրոպական համալսարանական ինստիտուտի (ԵՀԻ) և Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է նոր կրթաթոշակային ծրագիր Վիշեգրադյան քառյակ երկրների, Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության տարածաշրջանների ԱլԳ երկրների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի (դոկտորանտուրայի) մակարդակներում ընդգրկված հետազոտողների համար, որոնք ցանկանում են Եվրոպական ինտեգրման պատմության վերաբերյալ արխիվային հետազոտություններ իրականացնել Եվրամիության պատմական արխիվում (ԵՊԱ): Կրթաթոշակային ծրագիրը եվրոպական ինտեգրացիայի թեմայով հետաքրքրված երիտասարդ գիտնականներին […]

Կարդալ ավելին
COIMBRA խմբի կրթաթոշակային ծրագիր երիտասարդ հետազոտողների համար

Հրապարակվել է 2021թ. COIMBRA խմբի կրթաթոշակային ծրագրի առաջարկների ընդունման մրցույթը։  COIMBRA խմբի համալսարանները առաջարկում են կարճաժամկետ այցեր Եվրոպական հարևանության բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ հետազոտողների համար: Այս կրթաթոշակային ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել գիտնականներին իրականացնելու հետազոտություններ, որով նրանք զբաղվում են իրենց հաստատություններում, և օգնել նրանց հաստատել գիտական և հետազոտական կապեր: Իրավասու երկրներն են` Ալբանիա, Ալժիր, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ «ARMDOCT» և «MODEST» կարողությունների զարգացման ծրագրերը նախաձեռնեցին համատեղ առցանց վեբինար

2021թ․ փետրվարի 2-ին Էրազմուս+ ARMDOCT և MODEST ծրագրերի կոնսորցիումների անդամները նախաձեռնեցին «Համագործակցային դոկտորական կրթություն. համալսարան-արդյունաբերություն գործընկերություններ» թեմայով համատեղ վեբինար: 100-ից ավել մասնակիցներ հանդիպեցին առցանց՝ ուսումնասիրելու Իտալիայում, Լատվիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում արդյունաբերության հետ համատեղ դոկտորական ծրագրերի կազմակերպման պրակտիկան, ազգային քաղաքականությունն ու կառույցները, ինչպես նաև համալսարան-արդյունաբերություն գործընկերության սխեմաները: Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային […]

Կարդալ ավելին
Ժան Մոնե ծրագրերը Հայաստանում ներկայացվեցին միջազգային համաժողովին
Հունվարի 22-ին «Կովկասի եվրոպական ուսումնասիրությունների ասոցիացիան» (AESC) հրավիրեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակին իր տարեկան Գլխավոր ասամբլեային՝ կիսվելու Հայաստանում Ժան Մոնե գործողությունների ազգային վիճակագրությամբ: Էրազմուս+ գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց 2016, 2019 և 2020 թվականների երեք մրցույթների արդյունքները, որոնց շնորհիվ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները հաջողությամբ ներգրավվել են Ժան Մոնե 8 գործողություններում՝ 4 մոդուլ, 2 նախագիծ [...]
Կարդալ ավելին
Վեբինարների մասնակցության հրավեր Էրազմուս+ «MODEST» ծրագրի շրջանակներում
Էրազմուս+ «MODEST» (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) ծրագիրը հրավիրում է մասնակցելու մի շարք առցանց վեբինարների՝ ուղղված դասախոսներին, հետազոտողներին, ասպիրանտներին և երիտասարդ հետազոտողներին, ինչպես նաև Հայաստանում 3-րդ կրթական մակարդակով հետաքրքրված այլ մասնակիցներին:   Ամսաթիվ՝ 2021թ. հունվարի 25-ին, Հայաստանի ժամանակով 18:00-ին Թեմա՝ Մեծ Բրիտանիայի փորձը դոկտորական վերապատրաստման կենտրոնի ստեղծման գործում Ներկայացնող՝ Իրինա Գրիգորիևա, [...]
Կարդալ ավելին
Քովիդ-19 համավարակի ազդեցությունը Էրազմուս+ շարժունության ՀՀ արտագնա ե ներգնա ուսանողների վրա
Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և Էրազմուս ուսանողական միջազգային ցանցի հետ համատեղ Էրազմուս ուսանողական ցանցի Երևանյան թեկնածու խմբի կողմից կազմակերպած «ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ՀՀ արտագնա և ներգնա ուսանողների վրա» թեմայով հետազոտության արդյուքների ներկայացումն ու քննակումը ՀՀ բուհերի միջազգային կապերի բաժինների Էրազմուս+ շարժունության պատասխանատուների հետ։  Հանդիպման բացման խոսքով հանդես [...]
Կարդալ ավելին