Որոնել

Թափուր աշխատատեղի հայտարարություն

Պաշտոն՝ Ծրագրի մենեջեր

Սկիզբ՝ մարտ 2023թ

Տևողություն: 1 տարի, հնարավոր երկարացմամբ

Բեռնվածք՝ ամբողջական դրույք

Վայր՝ ք․ Երևան, հեռավար (համակցված)

Հաջողակ թեկնածուն պատասխանատու կլինի հետևյալ գործառույցների իրականացման և համակարգման համար.

  • Նպաստել Էրազմուս+ Ծրագրի առաջխաղացմանը, Էրազմուս+ նախագծերի զարգացումների մասին տեղեկատվության տարածմանը բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բոլոր շահագրգիռ կողմերին շրջանակներում,
  • Մասնակցել տեղեկատվական արշավների և վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, կատարել նախագծերի կառավարման անհրաժեշտ գործառույթներ,
  • Աջակցել պոտենցիալ դիմորդներին՝ տրամադրելով խորհրդատվություն բոլոր անհատներին և կառույցներին, որոնք ցանկանում են դիմել Էրազմուս+ Ծրագրի՝ բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտում առաջարկվող դրամաշնորհային հնարավորություններին, ինչպես նաև օգնություն ցուցաբերել գործընկերների որոնման հարցում,
  • Աջակցել դրամաշնորհատերերին և ալ գործընկերներին` ըստ դրամաշնորհային պայմանագրերի պահանջների, ինչպես նաև ապահովել Հայաստանում իրականացվող Էրազմուս+ կարողությունների զարգացման ընթացիկ և ավարտված նախագծերի արդյունքների տարածումն ու հետևել դրանց կայունությանը,
  • Ապահովել Հայաստանի բարձրագույն և մասնագիտական կրթական հաստատությունների կողմից իրականացվող Էրազմուս+ նախագծերի շուրջ հետադարձ կապը ճեպազրույցների, գրառումների, ինչպես նաև հաշվետվությունների տեսքով,
  • Աջակցել Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների գործունեությանը (ԲԿԲՓ),
  • Աշխատել Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենակի վարքագծի կանոններին համապատասխան՝ հարգելով  գրասենյակի գործունեության կարգն ու ընթացակարգերը և մասնակցելով հաշվետվությունների մշակմանը,
  • Անհրաժեշտության պարագայում հաղորդակցվել Եվրոպական հանձնաժողովի Գործադիր գործակալության (EACEA), այլ Ազգային գրասենյակների և Ազգային գործակալությունների և բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտում գործող միջազգային և տեղական լիազոր մարմինների ու կառույցների հետ։

Պահանջներ՝

  • Համալսարանական դիպլոմ սոցիալական գիտությունների ոլորտում (օրինակ՝ կրթության կառավարում, միջազգային հարաբերություններ, հաղորդակություն և այլն), նախապատվությունը կտրվի մագիստրոսի կոչում ունեցողներին,
  • 2-ից 3 տարվա աշխատանքային փորձ հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունում (միջազգային նախագծերի կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն),
  • ՀՀ բարձրագույն կրթության համակարգի և կրթական քաղաքականության գերազանց իմացություն, Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացումների և գործընթացների լավ իմացություն,
  • Աշխատանքային փորձ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի միջազգային նախագծերի պլանավորման և կառավարման ոլորտում,
  • Գերազանց վերլուծական հմտություններ,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ գրավոր և բանավոր (զեկույցներ կազմելու,  ծրագրի նպատակներն ու արդյունքները ներկայացնելու, համալսարանների և քոլեջների հետ կապ հաստատելու հմտություններ):
  • Հայաստանում և արտերկրում ազգային իշխանությունների, կրթական քաղաքականություն մշակողների, օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների և բուհերի ու ՄԿՈՒ հաստատությունների հետ ռազմավարական և դիվանագիտական հաղորդակցության  կարողություն,
  • Համակարգչային գիտելիքներ և թվային գրագիտության (MS Office, Google Suite, WordPress (գրաֆիկական դիզայնի գործիքներին տիրապետելը կդիտարկվի որպես առավելություն),
  • Անգլերենի լեզվի գերազանց իմացություն (C1),
  • Ինքնուրույն աշխատելու ունակություն,
  • Հայաստանի ներսում  ճանապարհորդելու պատրաստակամություն։

Ինչպես դիմել

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունը (Europass ձևաչափով) և մոտիվացիոն նամակն  (անգլերեն լեզվով) ուղարկել  neo@erasmusplus.am էլ․ հասցեին մինչև ս․թ․ փետրվարի 28-ը, ժ 18:00:  Էլեկտրոնային նամակի վերնագրում խնդրում ենք նշել  “Application – Programme Manager”։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հաստատման նամակ և հարցազրույցի հրավեր կստանան միայն այն դիմորդները, որոնք կընդգրկվեն կարճ ցուցակում (shortlist):

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2023թ․