Տեղի ունեցավ AFISHE նախագծի մեկնարկային հանդիպումը
Ս.թ. հունվարի 25 -ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի ունեցավ «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի մեկնարկային հանդիպումը, որին առկա և հեռավար ձևաչափով մասնակցում էին շուրջ 50 ներկայացուցիչ պետական գերատեսչություններից, բուհերից, միջազգային կառույցներից և եվրոպական գործընկեր համալսարաններից: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները, ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Նախագծի մեկնարկին մասնակցեցին և ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, նախագծում ընդգրկված հայաստանկան գործընկեր բուհերի ղեկավարները։
Նախագիծը համակարգում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, հայաստանյան գործընկերներն են ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը։
Նախագծի մանրամասները հասանելի են մեր վեբ կայքում և AFISHE նախագծի պաշտոնական կայքում։