FTOP Պորտալ․ ինչի՞ց սկսել առցանց տեղեկատվական հանդիպում
Ս․թ․ փետրվարի 1-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ անց կացրեց Եվրահանձնաժողովի FTOP Պորտալում Էրազմուս+ նախագծերի կառավարմանը նվիրված առցանց տեղեկատվական հանդիպում։
Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան բուհերի, տեղական ինքնակառավարաման մարմինների, ՄԿՈՒ հաստատությունների և ՀԿ-ների մոտ 60 ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց, թե ինչպես կարելի է գրանցել կազմակերպությունը պորտալում և հետագայում ընդգրկվել ծրագրերում։
Հանդիպման օրակարգը հասանելի է այստեղ։