Որոնել

Նորություններ

Կայացավ «Դեպի «կանաչ» կրթություն. «կանաչ» համալսարանների կարողությունների զարգացման հեռանկարները Հայաստանում» առցանց սեմինարը
2024 թվականի դեկտեմբերի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ «Դեպի «կանաչ» կրթություն. «կանաչ» համալսարանների կարողությունների զարգացման հեռանկարներ Հայաստանում» թեմայով սեմինարը։ Միջոցառմանը մասնակցեցին հայկական բուհերի, Մոլդովայի և Ուկրաինայի կրթական հաստատությունների ավելի քան 70 ներկայացուցիչներ՝ նպաստելով «կանաչ» կրթությանն ու կայունությանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ գիտելիքների և կարողությունների խորացմանը, ինչպես նաև ընդգծելով տարածաշրջանային համագործակցության կարևորությունը կայուն զարգացման մարտահրավերների լուծման գործում։  [...]
Կարդալ ավելին
Կայացավ «Բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ նախագծերի արդյունքները և դրանց կիրառումը» խորագրով առցանց միջոցառումը
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը դեկտեմբերի 19-ին անցկացրեց առցանց միջոցառում՝ նվիրված բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ ծրագրի արդյունքների և դրանց կիրառման ներկայացմանը։ Միջոցառումն նպատակն էր ներկայացնել Էրազմուս+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» (CBHE) և Ժան Մոնե գործողությունների շրջանակներում ֆինանսավորված և իրականացված նախագծերի արդյունքները, ձեռքբերումները, դրանց ազդեցությունը և կիրառումը, ինչպես նաև ապահովել դրանց վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ տարածումը: Միջոցառումը [...]
Կարդալ ավելին
📢🌱Դեպի «կանաչ» կրթություն. «կանաչ» համալսարանների կարողությունների զարգացման հեռանկարները Հայաստանում 🌱
Միացե՜ք մեզ դեկտեմբերի 23-ին` ժամը 14:00-ին՝ «Դեպի «կանաչ» կրթություն. «կանաչ» համալսարանների կարողությունների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով առցանց աշխատաժողովին։ Միջոցառումը կանցկացվի Zoom հարթակում, աշխատանքային լեզուն անգլերենն է։ Բանախոսը Իսպանիայի Էքստրեմադուրայի համալսարանի կենդանաբանության բաժնի պրոֆեսոր Ալֆոնսո Մարսալ Ռեյնոլդսն է (կենսագրություն), ով ունի ավելի քան 25 տարվա փորձ ինչպես գիտահետազոտական աշխատանքների, այնպես էլ կայունության, գլոբալ փոփոխությունների և ԵՄ [...]
Կարդալ ավելին
Կայացավ Էրազմուս+ 2024թ․ տեղեկատվական հանդիպումը բարձրագույն կրթության ոլորտի համար
Դեկտեմբերի 12-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Էրազմուս+ 2024թ․ տեղեկատվական օրերի շրջանակներում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում բարձրագույն կրթության ոլորտի համար, որը նպատակ ուներ բարձրագույն կրթության, հասարակական կազմակերպությունների և այլ հաստատությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ծրագրի ընձեռած հնարավորություններին և աջակցել ընթացիկ նախագծերի հայաստանյան գործընկերներին։ Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ՀԿ-ների և այլ կազմակերպությունների անդամներ, [...]
Կարդալ ավելին
Էրազմուս+ նախագծերի արդյունքները և դրանց կիրառումը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13:30-ին, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը կիրականացնի առցանց միջոցառում՝ նվիրված բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ նախագծերի արդյունքների և դրանց կիրառման ներկայացմանը։  Հանդիպման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» և Ժան Մոնե գործողությունների շրջանակներում ֆինանսավորված և իրականացված նախագծերի արդյունքները, ձեռքբերումները, դրանց ազդեցությունը և կիրառումը, ինչպես նաև ապահովել դրանց վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ տարածումը: Հանդիպումը [...]
Կարդալ ավելին
Էրազմուս+ տեղեկատվական օր․ բարձրագույն կրթություն
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի կունենա Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում` Ծրագրի 2025թ․ առաջարկների մրցույթի շրջանակներում։ Հանդիպման նպատակն է տեղեկատվություն տրամադրել Էրազմուս+ ծրագրին դիմող հաստատություններին և աջակցություն ցուցաբերել Էրազմուս+ ընթացիկ նախագծերի հայաստանյան գործընկերներին։ Հանդիպման մասնակիցների թիրախային խմբերն են բուհերի, ՀԿ-ների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, բուհական ոլորտում արդեն իսկ ֆինանսավորված [...]
Կարդալ ավելին
Հայաստանը` տարածաշրջանի առաջատար ՄԿՈւ ոլորտում կարողությունների զարգացման նախագծերի քանակով. կայացավ տեղեկատվական հանդիպում՝ ՄԿՈւ ոլորտում Էրազմուս+ հնարավորությունների վերաբերյալ
Դեկտեմբերի 4-ին առցանց ձևաչափով հաջողությամբ անցկացվեց Էրազմուս+ ծրագրի «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ստացան կարևոր տեղեկատվություն ծրագրի առաջարկած ֆինանսավորման հնարավորությունների, դիմելու պայմանների և նախագծային գաղափարների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին ՄԿՈւ հաստատությունների, բուհերի, հասարակական և այլ կազմակերպությունների ավելի քան 80 ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍՆ Նախնական և [...]
Կարդալ ավելին
Տեղեկատվական հանդիպում՝ Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության վերաբերյալ (առցանց)
Դեկտեմբերի 4-ին` ժ. 14:00, առցանց եղանակով տեղի կունենա Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որն «Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2024» միջոցառումների շարքի հերթական հանդիպումն է։ Թիրախում են ՄԿՈւ հաստատությունները, ինչպես նաև հասարակական և այլ կազմակերպություններ, որոնք որևէ կերպ առնչվում են ՄԿՈւ ոլորտի հետ և կարող են համագործակցել որևէ նախագծի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում մասնակիցները [...]
Կարդալ ավելին
Տեղի ունեցավ «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով Էրազմուս+ միջազգային աշխատաժողովը
Նոյեմբերի 5-6-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվեց «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով Էրազմուս+ միջազգային աշխատաժողովը, որը համախմբեց հայաստանյան բուհերի ներկայացուցիչներին, քաղաքականություն մշակողներին, հոգեբաններին, դասախոսներին՝ քննարկելու կրթության հասանելիության խնդիրները, բարձրագույն կրթության մեջ հավասարության և ներառականության կարևորությունը: Աշխատաժողովը կազմակերպեցին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը՝ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ (ԲԿԲՓ) Ռուզաննա Մինասյանի (ՀԳՊԱ Ակադեմիական ծրագրերի մշակման [...]
Կարդալ ավելին
«Էրազմուս օրեր 2024» միջոցառումները Հայաստանում
Հոկտեմբերի 14-19-ը «Էրազմուս օրեր 2024» միջազգային տոնակատարությունների շրջանակներում Հայաստանի մի շարք կրթական հաստատություններ, այդ թվում՝  Երևանի պետական համալսարանը,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (Հանդիպում՝ նվիրված գիտաշխատողների հաջողության պատմություններին),  Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան (Արդյունքների և տպավորությունների շնորհանդես),  Եվրասիա միջազգային համալսարանը,  Գավառի պետական համալսարանը (Հանդես եկան եվրոպական բուհերում ուսումնառած և դասավանդած ԳՊՀ-ականները),  Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (Հանդիպումներ ՀԱԱՀ-ի [...]
Կարդալ ավելին