Որոնել

Հանդիպումներ ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչների հետ

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամի հետ համատեղ, շարունակում է հանդիպումները հայաստանյան միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ։

Այսպիսով՝ ս․թ․ սեպտեմբերի 9-ին հանդիպում է տեղի ունեցել Վարդենիսի Բադեյան պետական քոլեջում, ս․թ․ սեպտեմբերի 27-ին Տավուշի Տարածաշրջանային պետական քոլեջում, ս․թ․ հոկտեմբերի 3-ին Դիլիջանի արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր նաև Դիլիջանի պետական և Դիլիջանի պետական բժշկական քոլեջների ներկայացուցիչներին։

Հանդիպումները նպատակ են հետապնդում ընդհանուր տեղեկատվություն տրամադրել Էրազմուս+ ծրագրի շրջանակում հասանելի Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացման ծրագրերի, գործընկերներ գտնելու վերաբերյալ, քննարկվում և առնձնացվում են առաջնահերթություն համարվող ծրագրային գաղափարները։

Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից ներկայացվում է նաև Եվրոպական Հանձնաժողովի Ֆինանսավորման և տենդերների հնարավորությունների պորտալում գրանցման առանձնահատկությունները, քննարկվում են ՄԿՈՒ հաստատությունների՝ արտաքին աշխարհի համար տեսանելի լինելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները։

«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամի կողմից ներկայացվում են արդեն ֆինանսավորում ստացած ծրագրերի լավագույն փորձը, գործընկերության հաստատման հիմնական ուղիները, ինչպես նաև քննարկվում առաջիկայում ակնկալվող մրցույթին դիմելու հնարավորությունները։

Այցելությունները ՄԿՈՒ հաստատություններ նախատեսվում են լինել շարունակական։

Հրապարակված է․Նորություններ 2022թ, Նորություններ